Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕԳՈՒՏՆԵՐ, ԹԵ՞ ՊԱՏՇԱՃ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՏՈՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ

12/11/2021
- 12 Նոյեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ազգային ժողողի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու կառավարության առաջարկին:

Գործադիրն առաջարկում է հունվարի 2-ը, 3, 4,5, 7-ը դարձնել աշխատանքային: Ըստ էկոնոմիկայի նախարարությանՙ ոչ աշխատանքային օրերի թիվը գերազանցում է զարգացած եւ առավել եւս զարգացող երկրներում ընդունված ոչ աշխատանքային օրերի թվին:

Նախարարության գնահատմամբՙ ոչ աշխատանքային օրերի կրճատման արդյունքում համախառն ներքին արդյունքը կավելանա 123 մլրդ դրամով, որից առեւտրի մասը կավելանա 47.5 մլրդ դրամով, արդյունաբերությանըՙ 35.4 մլրդ դրամով, ծառայություններինըՙ 33.9 մլրդ դրամով: Գյուղատնտեսության եւ շինարարության ծավալները կավելանան համապատասխանաբար 3.5 եւ 2.9 մլրդ դրամով:

Փորձագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանի դիտարկմամբ, մարդու հանգստի որակից է կախված նրա աշխատանքի արդյունավետությունը. վատ հանգստացավՙ վատ էլ կաշխատի: Վերջին տարիներին, ըստ Միքայելյանի, Հայաստանում ձեռնպահ են մնում դեկտեմբերյան անսահման առեւտրից: Նա ուսումնասիրել է վերջին տարիների նոյեմբերից-հունվար ապրանքների սպառման ծավալները եւ ասում է` մարդիկ ավելի չափավոր են դարձել մթերքներ պահեստավորելու հարցում, գերադասում են հանգստի օրերը ծախսել հանգստի վրա:

Քաղաքացիների մեծ մասը որոշմանը դեմ չէ, երկարատեւ Ամանորի սիրտ այս տարի չունեն` մի կողմից համավարակը չի վերջանում, մյուս կողմից` խնդիրներն են ծանրանում:

«Ըստ ձեզ այս օրենքն ընդունողները հունվարի 2)ին գործի են գնալո՞ւ, իհարկեՙ ոչ: Էլի հասարակ մարդկանց վրա է գործելու ընդունված օրենքը, իսկ իրենք կա՛մ արտասահմանում, կա՛մ էլ իրենց տներում Ամանոր են նշելու: Միայն մենք ենք զրկվելու հանգստի հնարավորությունից»,- մեզ հեզ զրույցում նշում է քաղաքացի Գոհար Մանուկյանը :

Մուշեղ Խաչատրյանն այն քաղաքացիների շարքում է, որ տոների կրճատմանը դեմ է, չի պատկերացնում, թե ինչպես պետք է ամեն ինչ հասցնի 31-ին ու 1-ին. «31-ին հազիվ ամբողջ օրը կանայք լարված մտածում են` ինչ պատրաստեն, տոլման հասցնեն, բլինչիկը հասցնեն, ի՞նչ հանգստանալ 31-ից: Տղամարդիկ վազվզում են, տեսնեն` խանութից ինչ է պակաս մնացել, որ հասցնեն գոնե մի բան առնել: Հոգնած գալիս են, ժամը 11-ին հասցնում են լողանալ կամ չլողանալ, որ նստեն սեղանի շուրջ, էն էլ քունը տանում է: Գոնե 3 օր պետք է տանը մնալ, որ ոչ թե հանգստանան, այլ գնեն, պատրաստեն, ուտեն, միմյանց տուն այցելեն»:

«Շատ ճիշտ որոշում է. միգուցե կսթափվեն մարդիկ մինչեւ հունվարի 13-ը իրար տուն գնալ-գալուց, նույն շոկոլադատուփը իրար տուն տանելուց: Այն մարդիկ են ուզում մի օր ավել տանը մնալ, որոնք աշխատելու ցանկություն չունեն»,-ասում է քաղաքացի Անահիտ Մարկոսյանը :

Զբոսաշրջության կոմիտեի նախկին նախագահ Սուսաննա Սաֆարյանի կարծիքով` ամանորյա ոչ աշխատանքային օրերի կրճատման որոշումն ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր, բայց եւ այնպես կարելի էր եւս մեկ տարով հետաձգել որոշումը, քանի որ համավարակի պատճառով ունենք զբոսաշրջության տուժած ոլորտ:

Սաֆարյանը վստահ է` ամանորյա օրերի կրճատման որոշումն ազդելու է յուրաքանչյուր քաղաքացու կյանքի որակի վրա: Մարդկանց այդ օրերին հանգստի իրավունքից զրկելը, նրա խոսքով, իրավաչափ չէ եւ չի համադրվում զարգացած երկրների քաղաքականության հետ:

Ըստ Տեր Եսայի քահանայի, Ամանորի ընթացքում եկեղեցական տոները ոչ մի կերպ չեն խանգարի տնտեսությանը, նրա խոսքովՙ վերոհիշյալ տոների խորհրդի մեջ արտացոլված է մեր ազգային մշակույթը, մեր հոգեւոր զգացումներն ու ապրումները:

«Տնտեսագետները գուցե հաշվեն, թե Մեռելոցի կամ Ճրագալույցի տոները ոչ աշխատանքային հայտարարելով` որքան ֆինանսական կորուստներ կլինեն տնտեսության մեջ, բայց կարծում եմ, որ պատշաճ վերաբերմունքը եկեղեցական մեծ տոների հանդեպ, մանավանդ եթե խոսքը Տաղավար տոնի մասին է, ոչ մի կերպ չի խանգարի տնտեսությանը»,- ասաց քահանան:

Մայր աթոռի եկեղեցական ժողովը դիմել է Ազգային ժողովին` առաջարկելով ոչ աշխատանքային դարձնել նաեւ հունվարի 5-ն ու հունվարի 7-ը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը , որը Ամանորյա տոներին ոչ աշխատանքային օրերը կրճատելու նախագծի զեկուցողն էր, անդրադարձավ Մայր Աթոռիՙ հունվարի 5-ը եւ 7-ը ոչ աշխատանքային պահելու առաջարկին, ասելով. «Եկեղեցին եւ պետությունն անջատ են գործում: Եթե Մայր աթոռը առաջարկում է ավելացնել հանգստյան օրերի քանակը, ապա թող նաեւ առաջարկի դրա հետ մեկտեղ չնշել դեկտեմբերի 31-ը եւ հունվարի 1-ը, որոնք որեւէ հոգեւոր նշանակություն չունեցող օրեր են»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԱԴՐԲԵՋԱՆՆ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՆ ՌՈՒՍ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ ՍԱԴՐԵԼՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՁԵՌՆԱՐԿՈՒՄ».

Հաջորդ գրառումը

ՊԱՐԵՆԱՅԻՆ ՄԹԵՐՔԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԳՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿԱԲԱՐ ԱՃՈՒՄ ԵՆ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ՊԱՐԵՆԱՅԻՆ ՄԹԵՐՔԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԳՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿԱԲԱՐ ԱՃՈՒՄ ԵՆ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական