Երեքշաբթի, Մայիսի 13, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանը Հայաստանում է

17/06/2022
- 17 Հունիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայ ժողովրդի համար կարեւոր նշանակություն ունի գիտության զարգացումը: Հայաստանում է գտնվում  համաշխարհային ճանաչման արժանացած գիտնական, որ 2021թ. ստացավ Նոբելյան մրցանակ: Անշուշտ կարեւոր նշանակություն ունի նրա այցը, նրա շփումներն ու ներկայությունը, որոնց կնպաստեն գիտության զարգացմանը մեր երկրում:

2022թ. հունիսի 16-ին ՀՀ Գիտություների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ նախագահության ընդլայնված նիստ, որի ժամանակ ամերիկահայ ականավոր գիտնական, Նոբելյան մրցանակի դափնեկիր Արտեմ Փաթափությանին հանձնվեց ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամի դիպլոմ: Ա.Փաթափությանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովի հունիսի 9-ի որոշմամբ:

Ա. Փաթափությանը մեծանուն մոլեկուլային կենսաբան եւ նեյրոկենսաբան է: 2021թ-ի հոկտեմբերի 4-ին նրան շնորհվեց Նոբելյան մրցանակ ֆիզիոլոգիայի եւ բժշկագիտության բնագավառում՝ կենդանի օրգանիզմներում շոշափական եւ ջերմազգաց ընկալիչների (ռեցեպտորների) հայտնաբերման համար: «Փաթափության փորձարարական լաբորատորիա»-ում հայտնաբերվել են ջերմության, մեխանիկական ուժի եւ բջիջների ավելացված ծավալի միջոցով ակտիվացված նոր իոնային կանալներ եւ ընկալիչներ: Հիմնավորվել է, որ այս իոնային կանալները կարեւոր դեր են խաղում ջերմության, հպման, պրոպրիոցեպցիայի, ցավի եւ անոթների տոնուսը կարգավորելու ժամանակ:

Ա. Փաթափությանը, ինչպես ժամանակին գրել էր «Ազգ»ը, ծնվել է 1967 թվականին, Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: Հայազգի գրող, թարգմանիչ, խմբագիր, թատերագիր, վիպագիր Սարգիս Վահագնի որդին է: Արտեմի մայրը՝ Հայկուհի Աճեմյանը, Լիբանանում եղել է ՀԲԸՄ-ի Դեմիրճյան դպրոցի տնօրեն:ԱՄՆ տեղափոխվելուց հետո հայկական դպրոցում աշխատել է ուսուցչուհի: Արտեմի եղբայրը՝ Արան, համակարգչային գիտությունների դոկտոր է, գիտնական: Հանդիսանում է բազմաթիվ գյուտերի հեղինակ: Քույրը՝ Հուրին, անգլերենի եւ գրականության մասնագետ է, Լիբանանի Ազգային Եղիշե Մանուկյան քոլեջում աշխատել է որպես ուսուցչուհի:

Ա. Փաթափությանը սովորել է Բեյրութի ՀԲԸՄ Հովակիմյան-Մանուկյան վարժարանում, որից հետո ուսումը շարունակել է Բեյրութի ամերիկյան համալսարանում: 1986 թվականին մեկնել է ԱՄՆ: 1990 թվականին Կալիֆոռնիայի համալսարանում ստացել է կենսաբանության բնագավառի բակալավրի աստիճան, 1996 թվականին կենսաբանության բնագավառում պաշտպանել է թեկնածուական թեզ Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտում: Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիայի համալսարանում աշխատել է Լուի Ֆ. Ռեյխարդտի հետ: 2000 թվականին դարձել է Scripps հետազոտական ինստիտուտի դասախոս: 2000-2014 թվականներին մեկ այլ հետազոտական պաշտոն է ստացել «Նովարտիս» հետազոտական հիմնադրամում: 2014 թվականից որպես հետազոտող հանդես է գալիս Հովարդ Հյուզի բժշկական ինստիտուտում:

2016թ-ից Գիտության զարգացման ամերիկյան ասոցիացիայի, իսկ 2017թ-ից՝ ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ է:

Արտեմ Փաթափությանը Հայաստանում մասնակցում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության հովանու ներքո իրականացվող «Գիտության եւ գործարարության օրեր 2022» միջոցառմանը: Երեւանում Նոբելյան դափնեկիրը հանդիպել է ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, գիտական հանրության ներկայացուցիչների հետ:

 Երեւանում գտնվող Նոբելյան մրցանակակիրը դասախոսություն է կարդացել Երեւանի Բժշկական համալսանարում, ապա Նոբելյան մրցանակը նվիրել է Հայաստանի պատմության թանգարանին: Երեկոյան Ազգային պատկերասրահում մասնակցել է իրեն նվիրված նամականիշի մարմանը:

ԵՊՀ գիտական խորհրդի միաձայն որոշմամբ՝ Արտեմ Փաթափությանին շնորհվել է ԵՊՀ պատվավոր պրոֆեսորի կոչում: Չորեքշաբթի երեկոյան ԵՊՀ նորընծա պրոֆեսորը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի համերգասրահում մասնակցել է բուհի շրջանավարտների հանդիսությանը եւ ուղերձ է հղել ներկաներին:

Հուսով եմ,որ մեծանուն գիտնականի այցը Հայաստան խթան կհանդիսանա գիտության հետագա զարգացմանը մեր երկրում:

Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ

Ռուսաստանի բնագիտության  ակադեմիայի պրոֆեսոր

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իսկ վերջում՝ ծափահարություններ

Հաջորդ գրառումը

«Աղուէս» Թուրքիան

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

«Աղուէս» Թուրքիան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

«Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը» լուծարվեց և վայր դրեց զենքերը

12/05/2025

«Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը (ՔԲԿ-PKK) հրապարակել է մայիսի 5-ից 7-ը գումարված 12-րդ կոնգրեսի որոշումները, գրում է ermenihaber.am-ը: Ըստ այդմ, հայտարարվել է, որ...

ԿարդալDetails

Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Վանք գյուղի Հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, խաչքարն ու հուշապատը

12/05/2025

Լիբանանում Ռուսաստանի դեսպանն հանդիպել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ի հետ

12/05/2025

Թուրքիայի բարեկամների պաշտպանությունը ՀՀ դե-ֆակտո թուրքական ռեժիմի կողմից. Էդգար Էլբակյան

12/05/2025

Հռոմի Պապի առաջին արտագնա այցը լինելու է Թուրքիա

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական