Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իսկ վերջում՝ ծափահարություններ

17/06/2022
- 17 Հունիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երբ մարդը հեռանում է կյանքից, հիշողության մեջ հառնում են նրա հետ շփման ամենավառ պահերը: Ռաֆայել Քոթանջյանի պարագայում «ամենավառ» բառը կիրառելի չէ: Թերեւս նա այն անձանցից էր, ում կյանքը գրված էր բացառապես վառ գույներով եւ բաղկացած միայն վառ պահերից: Դա նրա կյանքի երեւացող մասն է: Աներեւույթի մասին դատելը դժվար է: Չէ՞ որ նա որպես իրական արվեստագետ երբեք ի ցույց չէր դնում այն, ինչ կատարվում էր իր հոգում:

Միշտ զուսպ, էլեգանտ այդ դերասանը տարբերվում էր մյուսներից (նույնիսկ «գեղարվեստական արհեստանոցի» իր գործընկերներից շատերից): Քոթանջյանը քաղաքի տարածությունը լցնում էր առանձնահատուկ հրապույրով, կարողանում էր վեր բարձրանալ ամբոխից եւ կենցաղի եռուզեռից: Երբեք չի հասկացել անճաշակությունը եւ միջակությունը եւ մշտապես հեգնանքով եւ հարցական հայացքով էր դիտում այն դեմքերը, որոնք երկորյակների նման նմանվում էին իրար՝ միանման ճակատի մազափնջեր, միանման աճեցված թարթիչներ եւ եղունգներ: «Միթե այդ երիտասարդները չեն հասկանում, որ կորցնում են իրենց տեսքը, իրենց էությունը, իրենց անհատականությունը,  տարակուսում էր վարպետը»: «Իսկ միգուցե նրանք այդ ամենը չունե՞ն»,   մի անգամ նրա այս խոսքերին փորձեցի առարկել ես: Վրդովվեց. «Նման բան լինել չի կարող: Յուրաքանչյուր մարդ ծնվում է որպես  անձնավորություն, որպես ինքնություն, անհատականություն: Միայն անկարող եմ հասկանալ, թե ինչո՞ւ են մարդիկ սպանում իրենց մեջ իրենց»:

Ռաֆայել Քոթանջյանի հետ առաջին «հանդիպումը» տեղի ունեցավ Սոչիում, երբ մեծ էկրանին ցուցադրվում էր Լեոնիդ Գայդայի «Ադամանդե ձեռքը», որտեղ դերասանը խաղում էր ռեստորանի այցելուի էպիզոդիկ դերը: Ինչպես ընդունված է, դերասանին տեսնելով՝ ամառային կինոդահլիճի բոլոր հայ հանդիսատեսները միահամուռ վեր կացան տեղից եւ սկսեցին ծափահարել: Մենք՝ երեխաներս, չէինք հասկանում, թե ինչ էր կատարվել. հետո արդեն մեծահասակները բացատրեցին, որ նա մեր հայ դերասանն էր, որն աչքի էր ընկել իր վարպետությամբ՝ թեկուզեւ երկրորդական դերում: Մեծահասակները չէին թաքցնում իրենց հպարտությունը: Մենք՝ երեխաներս, անկեղծորեն ուրախանում էինք:

Հայկական հեռուստատեությունն ուներ հեռուստաթատրոն, որտեղ ներկայացվում էին ոչ միայն հայ, այլեւ ռուս եւ արեւմտաեվրոպական դրամատուրգների պիեսները:  Այստեղ Իսիդոր Շտոկի «Սատանայի ջրաղացը» կատակերգության բեմադրության մեջ (Ռուբեն Հախվերդյանի դիպլոմային աշխատանքը) Քոթանջյանը փայլեց Սատանայի դերում: Հենց այդ ժամանակ էլ նրան անվանեցին սատանաներից ամենահմայիչը, որի աչքերում խաղում էին «սատանի ճտերը», վարակիչ ծիծաղը շռայլորեն տարածվում էր ամենուր, իսկ հրապուրիչ ժպիտին քչերն էին դիմանում: Դրանից հետո այդ նույն հեռուստաթատրոնում դերասանը հրաշալի խաղ ցույց տվեց Իվան Բուկովչանի պիեսի հիման վրա բեմադրված «Լուիջիի սիրտը» ներկայացման մեջ: Եթե մինչ այդ Քոթանջյանը հանդիսատեսին ժպիտ էր պարգեւում, այստեղ նա բացահայտեց իր դերասանական վարպետությունը ամբողջությամբ: Նրա կերտած Լուիջի Լոմբարդին՝ իտալացի միգրանտ, որը էլեկտրական աթոռի միջոցով մահապատժի էր դատապարտվել իր կատարած սպանության համար, գտնվելով մահապարտների խցում, ցանկանում է ապրել: Նա պայմանագիր է կնքում եւ իր սիրտը կտակում է գիտությանը …Կերպարի շուրջ ֆարս է տեղի ունենում, ապրում եւ շնչում է աշխարհը, որը ընկղմված է շահամոլության մեջ:

Քոթանջյանի կերտած կերպարները հանդիսատեսին պահում էին ծիծաղի եւ լացի սահմանագծին, նա լարախաղացի նման պահում էր հավասարակշռությունը կատակերգության եւ դրամայի միջեւ: Դրանք առաջին, ամենավաղ «հանդիպումներն» էին դերասանի հետ: Հետո արդեն Երեւանի Դրամատիկական թատրոնում տոմսերը գնվում էին Քոթանջյանի, թե՛ դասական եւ թե՛ ժամանակակից խաղացանկում նրա խաղով հիանալու համար: Դրամատուրգի ստեղծած կերպարները Քոթանջյանը համեմում էր իր կյանքի իմաստությամբ եւ բանականությամբ, անցկացնում էր իր միջով, դառնում էր դրանցից յուրաքանչյուրի մասնիկը:  

Դերասանը միշտ փորձում էր լավը տեսնել նույնիսկ առաջին հայացքից ամենաբացասական,  վանող եւ տհաճ բաներում: «Անձրեւից հետո ծիածան կհայտնվի, խավարում անպայման կփայլի լույսի շողը, մռայլ օրվան  կհաջորդի արեւոտը, ծիծաղը անպայման կվանի արցունքները, կյանքի սեւ էջը կփոխարինվի սպիտակով…»,- ասում էր մեզ՝ Երեւանի գեղարվեստի ինստիտուտի ուսանողներիս, փորձերի ընդմիջումների ժամանակ «Առագաստ» սրճարանում, որտեղ սիրում էին ժամանակ անցկացնել Երեւանի Դրամատիկական թատրոնի դերասանները: Մենք էլ էինք սիրում այնտեղ լինել՝ մեզ համարելով մեծ, դերասանական ընտանիքի մի մասը: Ցանկանում էինք հնարավորինս շատ բան իմանալ դերասանների մասին, շփվում էինք նրանց հետ, ստանում շատ հետաքրքրական ու օգտակար գիտելիքներ: Ընդ որում, Ռաֆայել Քոթանջյանը այն դերասաններից էր, որը միշտ ազատ ժամանակ էր գտնում ուսանողների հետ շփվելու համար:

Գուցե իր լավատեսության փիլիսոփայությունն էր դերասանին ուժ ու կորով տալիս շատ դժվար իրավիճակներում: Գուցե կյանքի նկատմամբ այդ մոտեցումն էր նրան առանձնացնում իր գործընկերներից շատերից: Հալեպ թռչող Երեւանի Դրամատիկական թատրոնի թատերախմբի ավիավթարի մասին լուրը ակնթարթորեն դարձավ ամենաքննարկվողը, որն ամենաշատն էր փոթորկել հանրությանը: Այդ մասին չէին խոսում միայն ամենաալարկոտները: Այդ մասին խոսվում էր դեմքներին ողբերգական դիմակ հագած՝ ախ ու վախով: Դերասանի հետ հարցազրույցի ժամանակ ես նրան հարցրեցի այդ օրվա մասին: Թվում էր, սկսվելու է վշտով համեմված երկարուձիգ ողբը: Սակայն Քոթանջյանը ժպտաց եւ պատասխանեց,- «Հավատում եք, թե ոչ, այս ավիավթարը օգնեց ինձ հասկանալ  իմ հերոսին՝  Օգլուզ բեյին՝ Պերճ Զեյթունցյանի «Մեծ լռություն» պիեսից: Ջարդված ոտքով Քոթանջյանը շարունակում էր խաղալ, սակայն երբ երկրորդ ոտքն էլ սկսեց իրեն չենթարկվել, նա ստիպված եղավ նստել հաշմանդամի սայլակի վրա, որով էլ բեմ էր դուրս գալիս: «Երբ սայլակ նստեցի, հասկացա, թե հիվանդությամբ խեղված մարդու մեջ որտեղից էր այդքան ատելություն լուսավոր ու մաքուր ամեն բանի նկատմամբ, մարդու՝ որը դիմելով Դանիել Վարուժանին՝ իրեն թույլ էր տվել արտասանել հետեւյալը. «Դուք հանճար եք… Ափսոս, որ հանճար եք…»:

«Դուք հանճար եք»,- ուզում եմ ասել դերասանին, սակայն ոչ թե անցյալով, այլ ներկայով, հնարավոր է նաեւ ապառնիով: Դերասան, որը փայլում էր բեմում եւ կինոյում, գիտեր ինչպես պահել բազմամարդ դահլիճները լարվածության եւ ոգեւորության մեջ: Դերասան, որին սիրում էր հանդիսատեսը, որին վստահում էին ռեժիսորները, որը դերասան էր ոչ միայն ներկայացման մեջ, այլեւ դրանից դուրս: Եվ բոլորովին ոչ այն պատճառով, որ խաղում էր իրական կյանքում, այլ որովհետեւ կարողանում էր վեր բարձրանալ առօրյականությունից եւ մանր-մունր կենցաղային խնդիրներից: Գուցե այդ էր պատճառը, որ նայելով դերասանին, որ կարողանում էր ներկայանալ այդպես ինքնատիպ եւ նրբագեղ, դու սրբորեն հավատում ես, որ նրանք՝ դերասանները, երբեք չեն հիվանդանում, խնդիրներ չունեն, չեն զբաղվում գորշ կենցաղային մանրուքներով, վեր են դրանցից, ինչպես… աստվածները:

Երբ ներկայացումը ավարտվում է, հանդիսատեսը ծափահարում է դերասաններին, իսկ երբ նրանց վերջին հրաժեշտն են տալիս, այդժամ նույնպես ծափահարում են ի նշան երախտագիտության ու գնահատանքի: Մնում է չթողնել, որ մարդիկ մոռացության մատնեն այն մարդկանց անունները, որոնք հատիկ առ հատիկ հավաքել եւ կերտել են մեր մ՛շակույթը, այն կիսել են աշխարհի հետ, ազգը ներկայացրել են իր ողջ փայլով:

Յուրաքանչյուր մարդու վախճանով քաղաքը փոքր ինչ տխրում է: Հայտնի մարդկանց դեպքում այդ տխրությունը կրկնապատկվում է: Դժվար է պատկերացնել Երեւանը առանց Ռաֆայել Քոթանջյանի, որը քաղաքի համայնապատկերը լրացնում էր իր անկրկնելի արտիստիկ կերպարի վառ ստվերագծով, որն իր կերտած հերոսի՝ գիտությանը իր սիրտը նվիրած Լուիջիի նման, մեզ նվիրեց իր անկրկնելի կերպարները, իր բարի եւ վառ հիշատակը, որը պարզապես պետք է շարունակի վառ մնալ:

ԷԼԵՈՆՈՐԱ ՄԱԼԽԱՍՅԱՆ

Թատերագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Զինէ. «Պահե՛նք մեր մեջի մանուկին»

Հաջորդ գրառումը

Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանը Հայաստանում է

Համանման Հոդվածներ

Կինո-Թատրոն

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
Հաջորդ գրառումը

Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանը Հայաստանում է

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ ֆրանսիական հետախուզական ծառայությունները միջնորդի միջոցով դիմել են իրեն՝ Մոլդովայի կառավարությանն օգնելու գրաքննել թելեգրամյան...

ԿարդալDetails

Դիմումդ գրիր ու հեռացիր. դու ՀՀ-ն չես պաշտպանում. Էդմոն Մարուքյան

28/09/2025

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025

Այս տողերը գրվել են 1907 թվականին, այլ ոչ 2025 թվականին, գրվել են հայակեր սուլթան Աբդուլ Համիդի մասին. Բալյան

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական