Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐ ԼԾԱԿՆԵՐ

26/11/2021
- 26 Նոյեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օդում պարող պոլիէթիլենային տոպրակ, որ իջնում է ծառի ճյուղին եւ մնում այնտեղ հավերժ. շատերիս է ծանոթ երեւանյան այս տեսարանը:

Պոլիէթիլենային տոպրակների կիրառությունը արգելելու հարցը տարիներ շարունակ քննարկում է, սակայն սայլը տեղից չի շարժվում: Տոպրակների արտադրությամբ զբաղվող գործարարները շարունակում են դրանց արտադրությունը, իսկ խանութները` ապրանքն այդ տոպրակներով տրամադրելու ավանդույթը:

2022 թ. հունվարի 1-ից առեւտրի օբյեկտներում եւ առեւտրի իրականացման վայրերում կարգելվի պոլիէթիլենային տոպրակների վաճառքը:

Օրենքի նպատակը բնապահպանական խնդիրները մեղմելն է, քանի որ աղբավայրերում, բնության մեջ հայտնված պոլիէթիլենային տոպրակների քայքայման համար հարյուրավոր տարիներ են պետք, իսկ այդ ընթացքում նաեւ կենդանական աշխարհն է տուժում:

Օրենքը բացառություն ունիՙ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերն ու երկրորդային հումքից արտադրված պարկերն ու տոպրակները: Այսինքնՙ չեն արգելվելու այն տոպրակները, որոնք բռնակներ չունեն, գործածվում են սանիտարական նպատակովՙ սնունդ փաթեթավորելու համար: Այդ պարկերը դեռ մնալու են գործածության մեջ, քանզի դրանց համար այլընտրանքային տարբերակներ այս պահին չկան:

«Ողջ աշխարհը ձգտում է նվազեցնել պոլիմերների քանակը բնության մեջ: Եթե թղթե թափոնները բնությունը կարող է վերամշակել եւ օգտագործել, որովհետեւ թուղթը իրեն հարազատ նյութ է` ծառից է ստացված եւ բնական, պոլիմերները բնության համար աղետ են, եւ պետք է ազատվել դրանցից»,-մեզ հետ զրույցում նշում է քաղաքացիներից մեկը:

Կենսաքայքայվող տոպրակները, ի տարբերություն պլաստիկե տարբերակի, ավելի թանկ են, փոխարենըՙ անվնաս:

«Եթե ալտերնատիվ տարբերակըՙայլընտրանքային թղթե տոպրակները կլինեն համարժեք արժեքի, ինչ պոլիէթիլենային տոպրակներն են, շատ ճիշտ որոշում է: Սակայն եթե դրանց արժեքը ավելի բարձր է լինելու, կարծում եմ մեր երկրում դեռ շուտ է նման փոփոխություններ անել, քանզի պարենային շուկայում նկատված գնաճի չափը` վերջին տարվա եւ վերջին ամսվա կտրվածքով բավականին բարձր է, եւ միջին աշխատավարձով ապրող քաղաքացին, ամեն անգամ չի կարող տոպրակի համար քառակի կամ հնգակի վճարել»,-նշում է քաղաքացի Երեմ Գասպարյանը :

Շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանի խոսքով, տնտեսվարողները չեն պատրաստվում նորամուծության հետ հաշտվել: Նշենք նաեւ, որ պաշտոնական տեղեկատվության համաձայն, Հայաստանում փաթեթավորման համար պլաստիկ արտադրատեսակների արտադրությամբ զբաղվող գործող իրավաբանական եւ ֆիզիկական անձինք 44-ն են:

«Արտադրողներն անգամ չեն էլ փորձել որեւէ կերպ հարմարվել օրենքին: Նրանց կողմից պատրաստակամությունն այդքան էլ մեծ չէ: Փորձել ենք նաեւ նրանց կապել կենսաքայքայվող հումք ներկրողի հետ, ինչը հաստոցների փոփոխություն չի պահանջում, այսինքն` մեկ այլ հումքով տոպրակները կարող են արտադրվել, որոնք արգելված չեն»,- հավելեց Ավետիսյանը:

30 հազ. դրամ տուգանք է նախատեսված պոլիէթիլենային տոպրակով ապրանք վաճառելու դեպքում, տուգանքի համար սահմանաչափ նախատեսված չէ. վերահսկող մարմինները լիազորված են յուրաքանչյուր անգամ խախտում արձանագրելիս տուգանել տնտեսվարողին:

Սույն նախաձեռնությամբ նախատեսվում է տնտեսական լծակների միջոցով փոխել սպառողի վարքագիծը, ինչը կստիպի օգտագործել այլընտրանքային (շրջակա միջավայրի եւ մարդու առողջության պահպանման տեսանկյունից անվտանգ), բազմակի օգտագործման պարկեր եւ տոպրակներ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲԵՅՐՈՒԹԻ ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՏԱՐՕՐԻՆԱԿԻՑ ԱՌԱՎԵԼ ՑԱՎԱԼԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

ՏԱՐՕՐԻՆԱԿԻՑ ԱՌԱՎԵԼ ՑԱՎԱԼԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական