Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿԱՊԻՏՈՒԼԱՑԻԱ, ԹԵ՞ ՊԱՐԶԱՊԵՍ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ

26/11/2021
- 26 Նոյեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օրերս մասնակցեցի հեռուստատեսային մի բանավեճ-քննարկման, որի թեման, ինչպես հայտնել էին հրավիրողները, հայաստանյան մամուլի եւ առհասարակ մեր տեղեկատվական դաշտում տիրող վիճակն էր, ըստ ինձՙ խայտառակ վիճակ, որի գլխավոր պատասխանատուն իշխանությունն էՙ երկրում տիրող անվստահության մթնոլորտի, հասարակությանը հուզող հարցերին անբավարար, հաճախ հակասական, ոչ օպերատիվ, երբեմն էլ սուտ տեղեկություն տալու պատճառով: Հայտնապեսՙ բանավեճի կազմակերպիչների նպատակը ոչ իշխանական, ավելի շուտՙ ընդդիմադիր մամուլը ձաղկելն էր, որը, իմ տպավորությամբ, նրանց չհաջողվեց, եւ փոխարենը կրկին շեշտվեց այն, որ եթե իշխանական օղակները հասարակությանը իրազեկելու գործում աշխատեին համակարգված, օպերատիվ, պարկեշտ եւ անսուտ սկզբունքով, ապա մամուլն ու լրագրողները այսքան սանձարձակ չէին դառնա իրենց քննադատություններում, նվազ կլինեին, գեթ որոշ չափով, խծբծանքները, կզատորոշվեին նրանքՙ ովքեր պղտոր աղբյուներից են խմում ջուրը:

Իշխանությունը, նախքան ուրիշներին մեղադրելը, պետք է հիմնովին փոխի իր ստվերային քաղաքականությունը, որդեգրի տեղեկատվականՙ հնարավոր չափով բաց, այսպես կոչված կանխող կամ առաջանցիկ գործելակերպ, որի դեպքում միայն կարելի կլինի կանխել կասկածի, ենթադրությունների, նաեւ չարամտության հիման վրա կառուցված լրահոսքը: Եթե ինքդ չես ասում ճշմարտությունը, ուրեմն դուռը բաց ես թողնում ամեն տեսակ մեկնաբանությունների, պնդումների ու խեղաթյուրումների առջեւ, որի համար միայն ինքդ ես մեղավոր: Մանավանդՙ համացանցային տիրապետության մեր օրերում:

Այսուհանդերձ այս չէր այսօրվա համար իմ ընտրած թեման, այլՙ բանավեճ-քննարկման մասնակիցներիցՙ ինձ համար հարգելի մի անձնավորության յուրօրինակ սահմանումը «կապիտուլացիա» եւ «կապիտուլանտ» եզրաբանություններին: Տեղում չէի կարող ժխտել այդ սահմանումը ոչ միայն այն պատճառով, որ այն որոշապես դուրս էր մեր արծարծած թեմայից, այլեւՙ ինքս պատրաստ չէի մասնագիտականորեն ժխտել կամ հերքել նրա ներկայացրած բացատրությունները, որոնք հեռու էին համոզիչ լինելուց առաջին տպավորությամբ իսկ:

Հակիրճՙ նրա բացատրությունը: 44-օրյա պատերազմը, նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարարությունը եւ հունվարի 12-ի պայմանավորվածությունը չի կարելի կապիտուլացիոն ակտ համարել, քանի որ այն… նման չէ ո՛չ Գերմանիայի եւ ո՛չ Ճապոնիայիՙ 2-րդ համաշխարհային պատերազմի ավարտին կնքած կապիտուլացիոն պայմանագրերին: Ավելինՙ եթե «կապիտուլացիա» անվանենք մեր պարտությունը, ապա ինքնաբերաբար ընդունած կլինենք մեր ագրեսոր, նախահարձակ լինելը, քանի որ, մեր զրուցակցի կարծիքով, թե՛ Գերմանիան եւ թե՛ Ճապոնիան նախահարձակ էին, ագրեսոր, իսկ մենքՙ ոչ: Բարեբախտաբար, մեր զրուցակիցը որպես տարնմանության ապացույց չհիշեց, որ մինչ Ադոլֆ Հիտլերը ինքնասպանություն գործեց, իսկ Ճապոնիայի կայսրը հրաժարվեց իր «աստվածային» լինելու կոչումից, մինչդեռ մեր հայրենիքում ոչ ոք ինքնասպան չեղավ եւ ոչ ոք իր բացարձակ «իրավունքներից» չհրաժարվեց: Ըստ նրա, մեր պարագայում եղածը ընդամենը պարտություն էր…

Հեռուստատեսությունից տուն վերադարձիս ստիպված եղա պրպտել ունեցածս բառարաններից ամենահեղինակավորները: Ընդհանուր առմամբ, թե՛ Larousse, թե՛ Oxford, թե՛ մյուս բառարանները Capitulation բառի ծագման եւ գործածության նույն կամ համանման բացատրությունն են տալիս, որոնց համահունչ է Ստ. Մալխասյանցի աննման Բացատրական բառարանը, ըստ որիՙ Կապիտուլացիա= 1. Թշնամու հետ կնքուող պայմանագիր ռազմական գործողութիւնների դադարեցման մասինՙ յաղթողի առաջարկած պայաններով: 2. Թշնամու անձնատուր լինելը: Միայն Universal English Dictionary ստվարածավալ բառարանն ունի կարեւոր մեկ հավելումՙ Unconditional Capitulation (Անձնատրություն առանց պայմանի) հասկացությունը, որին իբրեւ օրինակ հիշում է Գերմանիայի անձնատուր լինելը 1945-ին: Այսուամենայնիվ իմ բառարաններից ո՛չ մեկում չի կարեւորվում նախահարձակ, ագրեսոր լինելու կամ չլինելու պարագան:

Այսուհանդերձ, հավանաբար, կապիտուլացիոն բոլոր ակտերը նույնական չեն լինում: Տարբեր հանգամանքներ եւ ազդակներ պատճառ են դառնում տարբեր լուծումների, տարբեր հետեւանքների, ինչպես մեր պարագայումՙ 3-րդ կողմիՙ Ռուսաստանի միջամտությունը, ինչպես նաեւ պատերազմը դադարեցնելու 2-3 առիթներից հրաժարումը եւ հակամարտությունը մինչեւ կապիտուլացիա տանելու համառությունն ու հիմարությունը: Առավել եւսՙ երբ պատերազմը շարունակվում է սողացող ու կետային բռնկումներով, ավելի քան մեկ տարի:

Մեր պարագայում եւս մեկՙ տարօրինակ բացառություն է կազմում այն, որ սահմանադրական գերագույն մարմինըՙ խորհրդարանը, հատկապես իշխանական մեծամասնությունը, չի քննել ու չի վավերացրել ո՛չ 2020 թ. նոյեմբերի 9-ի, ո՛չ էլ հունվարի 12-ի պայմանավորվածությունները, ըստ երեւույթին կառչելով ստորադիր 3 կողմերի հնարամտությամբ «հայտարարություն» կոչվող, սակայն ըստ էության ավելի քան գործող, մեզ համար ավելի քան կործանիչ այդ ակտից: Մինչդեռ խորհրդարանը իրավունքի ուժով կարող էր եւ կարող է առ ոչինչ համարել դրանք, փրկելով իրեն դավաճանի աղվեսադրոշմից:

Հետեւաբար իրավացի են բոլոր նրանք,- կազմակերպություններ եւ անհատներ,- որոնք այս օրերին եւ ընդհանրապես պահանջում են առանց ժողովրդի գիտության եւ համաձայնության չպայմանավորվել ոչ մի բանի շուրջ, չգնալ Սոչի ու Բրյուսել ո՛չ «խաթեր» համար, ո՛չ էլ մուրացկանության:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊՈՒՏԻՆ-ՓԱՇԻՆՅԱՆ-ԱԼԻԵՎ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ՍՈՉԻԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ՀԵՏՈ

Հաջորդ գրառումը

ՎՃԱՐՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ. ԻՆՏԵՐՊՈԼԻ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ ԵՆ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՎՃԱՐՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ. ԻՆՏԵՐՊՈԼԻ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ ԵՆ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ ֆրանսիական հետախուզական ծառայությունները միջնորդի միջոցով դիմել են իրեն՝ Մոլդովայի կառավարությանն օգնելու գրաքննել թելեգրամյան...

ԿարդալDetails

Դիմումդ գրիր ու հեռացիր. դու ՀՀ-ն չես պաշտպանում. Էդմոն Մարուքյան

28/09/2025

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025

Այս տողերը գրվել են 1907 թվականին, այլ ոչ 2025 թվականին, գրվել են հայակեր սուլթան Աբդուլ Համիդի մասին. Բալյան

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական