Հինգշաբթի, Ապրիլի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՌԱԿ-ի Զօրակցած Թեկնածուն՝ Փոլա Եագուպեան

18/05/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լիբանանի Խորհրդարանի Ընտրուած Երեսփոխան

Մայիսի 15-ը պիտի մնայ յատկանշական թուական մը Լիբանանի պատմութեան մէջ:

Արդարեւ այդ օր լիբանանցին ընտրեց իր նոր խորհրդարանը, որուն գլխաւոր յաղթողը հանդիսացաւ Փոփոխութեան ալիք մը, որ եկաւ ո՛չ ըսելու փտած համակարգի մը, որ կը փորձէր ինքզինք վերընտրել:

Արդարեւ ծանր ընտրապայքարն ու հեւքոտ օրը տուաւ իր պտուղները:  Արժանաւոր եւ խոստմնալից դէմքեր մուտք գործեցին խորհրդարան: Անոնց շարքին ՌԱԿ-ի զօրակցած թեկնածուն՝ արժանաւոր Հայուհի՝ Փոլա Եագուպեանը, որ մեր ժողովուրդին հաւատարիմ ջանքերով պատուաբեր արդիւնքով մը երեսփոխան ընտրուեցաւ Պէյրութ Ա. Ընտրաշրջանէն:

Այլ խօսքով, ընտրութիւններու պաշտօնական արդիւնքներուն յայտարարութեամբ  արդէն իսկ հիմը կը դրուի նոր սկիզբի մը, հիմնուելով արդարութիւն պահանջող քաղաքացիներուն, որոնք Մայիսի 15ին քուէատուփերուն մէջ իրենց զետեղած թղթիկներով ցոյց տուին այդ։

Կ՚ողջունենք բոլոր այն լիբանանցի մեր հայրենակիցներն ու համաքաղաքացիները Լիբանանի մէջ թէ արտերկրի, որոնք հաւատք ընծայեցին Փոլա Եագուպեանի արդար գործունէութեան, եւ ուզեցին իրենց կեանքը շարունակել մայրիներու այս երկրին մէջ ինչպէս նաեւ մեր սիրելի հայրենիքը ապաքինուած ու նպատակասլաց տեսնել, իրենց ճամբան շարունակելով Փոլա Եագուպեանի գծած ուղիով, եւ որոնք հաւատացին որ կարելի է նոր սկիզբի մը հիմը դնել եւ ամէն ջանք գործադրեցին առ այդ։

Այսօր մենք ունինք երիտասարդներու ամենամեծ սերունդը, որ գիտէ առաւել եւս բարձրաձայնել լիբանանը հարուածող տնտեսական և քաղաքական տագնապներուն առնչութեամբ եւ արդար լուծում պահանջել իր իրաւունքներուն տիրանալու համար։

Նշենք, որ Փոլա Եագուպեանի ցանկակից այլ թեկնածու մը՝ Սինթիա Զարազիրի նաեւ յաջողեցաւ խորհրդարան մուտք գործել ցանկին ապահոված մեծ թիւով քուէներուն շնորհիւ:

Աւելին նշենք, որ ՌԱԿ-ի զօրակցած միւս երկու թեկնածուները՝ Տոքթ. Արա Պարտագճեան եւ զօրավար Նարեկ Աբրահամեան, նաեւ պատուաբեր արդիւնքներ ձեռք ձգեցին, որոնց ստացած քուէները ջնջին տարբերութեամբ տեղի տուին իրենց մրցակիցներուն:

Աւելի մանրամասն արդիւնքներուն եւ ընտրութիւններուն վերաբերող վերլուծութիւններուն կ՛անդրադառնանք յաջորդին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երևանյան մետրոյի երթևեկությունը վերականգնվել է

Հաջորդ գրառումը

Մեր նպատակն է պարզելու՝ երբ է Փաշինյանը հարցաքննվելու․ Արա Զոհրաբյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Կանենք առավելագույնը՝ ՔՊ-ին իշխանությունից հեռացնելու համար. Դավիթ Խաժակյան

23/04/2026
Նորություններ

Ուղիղ. Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին

23/04/2026
Նորություններ

Ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի հարցն իրավական դաշտում փակված է միջազգային դատարանի դատական ակտով. Լիպարիտ Դրմեյան

23/04/2026
Նորություններ

Տեսանյութ. 4 տոկոսը նվազագույն շեմն է. «Միասնության թևեր»-ը գնում է իր ընտրողների ձայների հետևից. Լիպարիտ Դրմեյան

23/04/2026
Հաջորդ գրառումը

Մեր նպատակն է պարզելու՝ երբ է Փաշինյանը հարցաքննվելու․ Արա Զոհրաբյան

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն դպրոցների տնօրինություններին տվել է ցուցումներ՝ ապահովելու ուսուցիչների ներկայությունը համերգին․ «Ականատես»

22/04/2026

«Ականատես» դիտորդական առաքելությունն արձանագրություն է հրապարակել, ըստ որի քաղաքական լծակների կիրառվել Գյումրու Վարդանանց հրապարակում տեղի է ունեցել «Խաղաղության ձայնը» երաժշտական...

ԿարդալDetails
18 Օգոստոսի, 2023

Կաթիդ փարան չմոռնաս, մամա

18/08/2023

ՎԱՀԵ ՀԱՅԿ Վահե Հայկը (1896, Խարբերդ- 1983, Ֆրեզնո) ամերիկահայ առաջին սերնդի ազնվական գրողներից է: Նրա անունը օրերս անսպասելիորեն հնչեց Ստեփանակերտից,...

ԿարդալDetails
Նորություններ

Տեսանյութ. ԿԸՀ-ն գրանցեց «Ուժեղ Հայաստան» դաշինքը

22/04/2026

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 22-ի նիստում քննարկել է «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» կուսակցությունների դաշինքի ձևավորման նպատակով օգտահաշիվ ստանալու համար լիազորված...

ԿարդալDetails
OLYMPUS DIGITAL CAMERA
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանությանը կցված Հ1-ը կրճատել է Ցեղասպանության զոհերի հիշատակի երթի հեռարձակման ժամանակահատվածը. Նարինե Մկրտչյան

22/04/2026

Իշխանությանը կցված Հ1-ը կրճատել է Ցեղասպանության զոհերի հիշատակի երթի հեռարձակման ժամանակահատվածը։ Այս ամենն ինձ վերադարձրեց իմ ուսանողական տարիները։ 1984 կամ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական