Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԻ ՆՈՐ ՀԱՅԱՊԱՏՈՒՄ ՀՈՒՆԱՐԵՆ ՎԵՊ

10/12/2021
- 10 Դեկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վերիայում (Հունաստան) լույս է տեսել հույն ժամանակակից գրող Յորղոս Քսանթիպոս Տրոխոպուլոսի «Je suis armenien» (ֆրանսերենՙ Ես հայ եմ) վեպը Հայոց ցեղասպանության մասին: Առաջին գլուխը վերաբերում է Սողոմոն Թեհլիրյանի դատավարությանը, երկրորդըՙ Աբդուլ Համիդ Բ-ի դեմ 1905 թվականի հուլիսին Կոստանդնուպոլսում տեղի ունեցած մահափորձին: Այնուհետեւ վեպը զարգանում է օսմանյան բանակի մի թուրք սպայի եւ մի հայուհու սիրո պատմության միջով:

Հեղինակը մասնավորապես նշել է. «Ինձ հետաքրքրում էՙ որքան տարբեր կլիներ իրավիճակը Օսմանյան կայսրությունում, եթե չլիներ հայերի եւ այլ քրիստոնյա ժողովուրդներիՙ հույների եւ ասորիների ցեղասպանությունը, եթե սարսափելի պատմություն եւ ավանդույթներ ու մեծ ունակություններ ունեցող ժողովուրդներին թողնեին ապրել խաղաղության մեջ: Չեմ կարող պատկերացնել, թե ի՛նչ կատարյալ պետություն կլիներ: Օսմանյան կայսրությունը պետք է օգտագործեր այդ բնակչությանն իր հսկայական շահերի համար, ոչ թե ոչնչացներ նրանց: ….Իմ նպատակն ընթերցողի մոտ հայերի նկատմամբ համակրանքի եւ ապրումակցման զգացումներ արթնացնելն է, որպեսզի ինքն իր մեջ բարձրաձայնիՙ JE SUIS ARMENIEN: Եթե դա ինձ հաջողվի, ապա շատ երջանիկ կլինեմ»:

Գրքի նախաբանը գրել է Հունաստանի կիլիկյան թեմի հոգեւոր առաջնորդ Գեղամ արք. Խաչերյանը: Հեղինակը վեպը ձոնել է Փոլ Չորբաջյանին: «Հայոց ցեղասպանության ծավալուն թեմայով զբաղվելուս պատճառն ու առիթը եղավ իմ ծանոթությունը հայկական մի բացառիկ ընտանիքիՙ Փոլ եւ Վասիլիկի Չորբաջյանների եւ նրանց զավակներիՙ Առաքելի, Կատերինայի եւ Խրիստինայի հետ: Երախտապարտ եմ նրանց, քանզի ինձ հնարավորություն տվեցին գրել այս վեպը, որը հարգանքի նվազագույն տուրքն է թուրքերի կողմից հայերի դեմ կատարած վայրագության զոհերին»:

Գրող, երաժիշտ Յորղոս Քսանթիպպոս Տրոխոպուլոսը մասնագիտությամբ դեղագործ է: Ծնվել է Վերիայում, պոնտացի փախստականների ընտանիքում: Ուսանել է Աթենքի Արիստոտելի համալսարանում եւ Սալոնիկի կոնսերվատորիայում: Որպես դաշնակահար ելույթներ է ունեցել Հունաստանում եւ արտերկրում: Հույն գրողների միության անդամ է: Թղթակցում է Վերիայի մամուլին եւ համահունական մի կայքի: Հեղինակ է նաեւ «Քաղաքացի Քսանթիպոս», «Անջնջելի դրոշմ», «Վանդա» գրքերի:

Ավելացնենք, որ արդեն իսկ առկա է վեպի հայերեն թարգմանությունը (թարգմանիչՙ Մարիա Լազարեւա ), որը սպասում է տպագրության բարեպատեհ առիթի:

Ա. Բ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՈՒՐԱԽԱԼԻ ԼՈՒՐ ՖՐԱՆԿՖՈՒՐՏԻՑ

Հաջորդ գրառումը

ՄԱՀԱՑԵԼ Է ԷԹՆՈ ԵՐԳՉՈՒՀԻ ԱՆԺԵԼԱ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ՄԱՀԱՑԵԼ Է ԷԹՆՈ ԵՐԳՉՈՒՀԻ ԱՆԺԵԼԱ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական