Հունիսի 10-ին՝ ժամը 17-19։30, Լոռու մարզի Տաշիր քաղաքում անընդմեջ կարկուտ է տեղացել, հատիկների մեծությունը՝ ձվի չափ։ Տաշիրցիները մտահոգ են, որովհետև կարկուտը մեծ վնասներ է հասցրել։ Նրանք սպասում են մարզպետի ու քաղաքապետի այցին՝ պարզելու, թե ինչպես են պայքարելու կարկուտի հասցրած վնասենրի դեմ։
Հունիսի 10-ին Azg.am-ը հայտնել էր, որ ձվի մեծությամբ կարկուտ է տեղացել նաև Լոռու մարզի Ուռուտ գյուղում։