Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, ազատականության ռահվիրաները տվյալ դեպքում առաջնորդվում են «շան որդի է, բայց մե՛ր շան որդին է» սկզբունքով

06/06/2022
- Նորություններ, Տեղական

Ամբոխավար Նիկոլ Փաշինյանին ժողովրդավար են հռչակում, քանզի նա կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը:

«Սեփական «շան որդու» սինդրոմը․ ինչու է Արևմուտքն աչք փակում Նիկոլ Փաշինյանի ապօրինությունների վրա, ինչը չէր անի Սերժ Սարգսյանի և առավել ևս՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին

Ժողովրդավարությունը և իրավապաշտպանությունն ավարտվում են այնտեղ, որտեղ սկսում է այդ արժեքները տարածողների աշխարհաքաղաքական շահը։
Հայաստանում դա սրությամբ է զգացվում։

Ամբոխավար Նիկոլ Փաշինյանին ժողովրդավար են հռչակում, քանզի նա կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ։ Այնպես չէ, որ Փաշինյանը սկզբունքային հակառուսական գծի մեջ է։ Նա հանուն աթոռի կարող է նաև Պուտինի նկարով դաջվածք անել իր մարմնի վրա։ Բայց ամեն դեպքում կարող է նաև հանուն աթոռի Էրդողանի ու Բայդենի նկարներն էլ անել նույն տեղում։

Արևմուտքում հաշվում են, որ ինչ–ինչ հանգամանքների դեպքում Նիկոլը կարող է ցանկալի հաճախորդ դառնալ՝ օգտագործվելով հակառուսական նախագծերում։ Փաշինյանի գլխավոր ընդդիմախոսների պարագայում դա բացառվում է, հետևաբար՝ Արևմուտքի, տվյալ դեպքում նաև՝ Թուրքիայի ու Ադրբեջանի համար Նիկոլը դառնում է նախընտրելի։

Հատուկ ընդգծեմ, որ Արևմուտքը Հայաստանի դեմ բան չունի։ Արևմուտքի թիրախը մեր տարածաշրջանում Ռուսաստանն է, իսկ դաշնակիցը՝ Թուրքիան։ Ահա այստեղ է, որ Հայաստանը կարող է մանրադրամ դառնալ Արևմուտքի աշխարհաքաղաքական խաղերում։

Հակառուսականությունը մեր դեպքում ավտոմատ դառնում է թուրքամետություն՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։ Ահա այս հանգամանքներից ելնելով էլ Արևմուտքն իր վերաբերմունք է ցույց տալիս Հայաստանում տիրող ներքաղաքական զարգացումներին․ ոչ մի անձնական բան, միայն աշխարհաքաղաքականություն։

Եթե, օրինակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարի, որ ինքը կողմ է Ռուսաստանի ռազմաբազան Գյումրիից հանելուն, կողմ է ՀԱՊԿ–ից դուրս գալուն, մի խոսքով՝ հայտարարի, որ մտնում է ՆԱՏՕ–ի, մեր դեպքում՝ Թուրքիայի հովանու տակ, ապա Արևմուտքը, տնաբույծ դրամաշնորհային իրավապաշտպանները կարող են չնկատելու տալ, ավելի ճիշտ՝ ծափահարել Նիկոլ Փաշինյանին այն դեպքում, երբ նա ցուցարարների դեմ ոչ միայն ոստիկանական բիրտ ուժ կիրառի, այլ նաև ՍՈՒ–30 կործանիչներով հարվածի Երևանի Ֆրանսիայի հրապարակում հավաքվածներին (այս դեպքում, ի տարբերություն պատերազմի օրերի, հրթիռներ հաստատ նա կգտնի)։

Եթե Նիկոլը հայտարարի, որ դուրս է գալիս ԵԱՏՄ–ից և գնա ՀՀ–ում Ուկրաինայի դեսպանատուն՝ իր աջակցությունը հայտնելու «ժողովրդավար» Զելենսկուն, ապա դրանից հետո եթե նույնիսկ հրանոթներով հարվածի ցուցարարներին, ապա Արևմուտքը և իրավապաշտպանների անվան տակ թաքնված տնաբույծ թուրքական 5–րդ շարասյունը կողջունեն դա ու կհամարեն գերժողովրդավար մոտեցում։

Փաշինյանը նման բաներ դեռ չի ասել կամ արել, բայց մի օր կարող է ասել կամ անել։ Ամեն ինչ կախված է հանգամանքներից ու աթոռային շահից։
Փաշինյանը 2018–ից մտավ Բոլթոնի պլանի մեջ, մի պահ հետ քաշվեց, հետո էլի գնաց այդ ուղղությամբ։ Հիմա նույն պինգ–պոնգն է խաղում՝ Հայաստանի ու Արցախի հաշվին։

Նա Բրյուսելում ամբողջությամբ մտել է արևմտյան, կամ որ նույնն է՝ թուրք–ադրբեջանական օրակարգի մեջ։ Ճիշտ է, Նիկոլը զուգահեռաբար նաև մոսկովյան հարթակին է «այո» ասում, բայց մի ոտքը Բրյուսելում է, ինչը շանս է թողնում Արևմուտքին՝ հակառուսական գիծ տանելու համար։ Հենց այդ շանսից ելնելով էլ հայաստանյան «քաղաքացիականներին», «իրավապաշտպաններին» հայաստանյան քաղաքական զարգացումների պահով դրսից տվել են ոչ թե «ֆա՛ս», այլ՝ «ֆո՛ւ» հրահանգը։ Այսինքն՝ չնկատելու տալ ոստիկանության առանձին ներկայացուցիչների հանցագործությունները ցուցարարների նկատմամբ։

Մինչդեռ եթե նման բան լիներ Սերժ Սարգսյանի ու առավել ևս՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ, ապա «իրավապաշտպան» աշխատողները, արևմտյան հայտնի երկրների դեսպանատները, միջազգային հայտնի կառույցներն ու այն կռացած տիկինը տիեզերական մասշտաբի այնպիսի ոռնոց կբարձրացներին, որ հնարավոր չէ նկարագրել։

Հիմա սրանք լռում են, քանզի իրենց «շան որդու» ոստիկանն է քացով խփում գետնին ընկած ցուցարարի դեմքին, իրենց «շան որդու» ոստիկանն է հետևից խփում բերման ենթարկվող ցուցարարին, իրենց «շան որդու» ոստիկանն է կնոջը հարվածում։

Կրկնեմ՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, ազատականության ռահվիրաները տվյալ դեպքում առաջնորդվում են «շան որդի է, բայց մե՛ր շան որդին է» սկզբունքով։

Նեղսրտել պետք չէ։ Պետք է այս ամենն ընդունել ի գիտություն և շարժվել առաջ՝ միշտ հիշելով սեփական երկրի շահերի մասին և այն մասին, որ պետությունը դաշնակիցներ է ունենում, երբ իրենից բան է ներկայացնում։ Թե չէ նվնվալն անիմաստ զբաղմունք է։ Նեղանալ ամերիկացիներից կամ ռուսներից, որ իրենց շահն են առաջ տանում, պարզապես անմեղսունակություն է։

Զարմանալ ու զայրանալ, որ թուրքերն ու ադրբեջանցիները Նիկոլ Փաշինյանին են պաշտպանում և փորձում նրա միջոցով կուլ տալ մեր երկիրը, նույնպես անմեղսունակություն է։ Բա թշնամի երկրներից ուրիշ ի՞նչ էիք սպասում։ Դու քոնն արա, դաշնակիցներ էլ կունենաս, բարեկամներ էլ կունենաս, թշնամիներիդ էլ կզսպես ու կստիպես հարգել քեզ։

Իշխանափոխությունից հետո պետք է ամեն ինչ անել, որ Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունները խորանան ու նոր օրակարգով զարգանան, ինչպես նաև Արևմուտքի հետ գործընկերությունը չվերածվի աշխարհաքաղաքական ընտրության հարցի ու դառնա իրապես գործընկերային, բարեկամական։ Դե իսկ խաղաղության օրակարգը միայն արժանապատիվ, պրոֆեսիոնալ մարդիկ կարող են ապահովել, այլ ոչ թե դավաճանի պիտակով անգրագետները կամ անգրագետի պիտակով դավաճանները»,- գրել է նա։

Նախորդ գրառումը

Հավաքի ընթացքում ոստիկանությունն առաջին անգամ 2018 թ․-ից իվեր կիրառեց լուսաձայնային նռնակներ. հետազոտություն

Հաջորդ գրառումը

Անցյալ շաբաթ 42 դեպք է արձանագրվել, երբ թափառող շները կծել են մարդկանց

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026
Նորություններ

Զինծառայող է մահացել

21/07/2026
Նորություններ

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026
Նորություններ

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026
Հաջորդ գրառումը

Անցյալ շաբաթ 42 դեպք է արձանագրվել, երբ թափառող շները կծել են մարդկանց

Լրահոս

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական