Հիմք ընդունելով Ալեն Սիմոնյանի մայրիկի բացատրությունը` ոստիկանությունը հրաժարվել է քրեական գործ հարուցել այս ժեստը ցույց տալու համար` այն մեկնաբանելով որպես անպարտելիության նշան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:
«Սա նշանակում է, որ այսուհետ յուրաքանչյուր ոք իրավունք ունի այս ժեստն ազատորեն ցուցադրել Ալեն Սիմոնյանին, բոլոր պաշտոնյաներին և ոստիկաններին` իբրև անպարտելիության խորհրդանիշ։
Հատկապես այսօրվա ապօրինություններից և վայրագություններից հետո, ոստիկաններն իրապես վաստակել են ամեն քայլափոխի այդ ժեստը ստանալու իրավունքը։ Նրանք իսկապես անպարտելի էին»,- գրել է Ղազարյանը։