«Դիմադրության» շարժման մասնակիցները անհնազանդության երթ են սկսել Ֆրանսիայի հրապարակից դեպի Կառավարություն, որտեղ նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի և Չեռնոգորիայի նախագահի հանդիպումը։
«Գնում ենք ասելու, որ այդ անձը չի ներկայացնում հայ ժողովրդին։ Իր հետ ցանկացած բանակցություն պայմանավորվածություն առ ոչինչ է և ոչ լեգիտիմ»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Ավելի վաղ ԱԺ փոխխոսնակ, «Դիմադրության» շարժման համկարգող Իշխան Սաղաթելյանը նշել է, որ այսօր 15։30 շարժման մասնակիցները պետք է երթով գնային և շրջափակեին ԲԱղրամյան 26-ը, որտեղ Չեռնոգորիայի նախագահի հետ հանդիպում էր նախատեսված, բայց անհայտ պատճառներով այդ հանդիպումը չեղարկել են, հետևաբար, պլանները փոխվել են և երթը տեղափոխվել է 16։30-17։00։
Երեկոյան ժամը 19-ին նախատեսված է հանրահավաք: