Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բրյուսելում Արցախի ինքնորոշման իրավունքը հանձնվեց. Նաիրա Զոհրաբյան

23/05/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է.
Ավարտվեց բրյուսելյան եռակողմ հայադավ հանդիպում։
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին ոչ մի բառ։
Եւ ընդամենը՝ «անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»
Ահա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունը։
«Այսօր կրկին հյուրընկալել եմ Ադրբեջանի նախագահ Ալիեւին եւ Հայաստանի վարչապետ Փաշինյանին։ Սա մեր երրորդ քննարկումն էր այս ձեւաչափով։ Մենք կենտրոնացանք Հարավային Կովկասի իրավիճակի եւ երկու երկրների, ինչպես նաեւ ավելի լայն տարածաշրջանի հետ ԵՄ հարաբերությունների զարգացման վրա։
Քննարկումն անկեղծ եւ արդյունավետ էր։ Մենք դիտարկեցինք հարցերի ամբողջ փաթեթը: Մանրամասն քննարկում ունեցանք հումանիտար հարցերի, այդ թվում՝ ականազերծման, կալանավորներին ազատելու եւ անհայտ կորածների ճակատագրի լուծմանն ուղղված ջանքերի վերաբերյալ:
Մենք հասանք հետեւյալ արդյունքների.
Սահմանային խնդիրներ
Առաջիկա օրերին միջպետական սահմանին տեղի կունենա սահմանային հանձնաժողովների առաջին համատեղ նիստը։ Այն կանդրադառնա բոլոր հարցերին, որոնք վերաբերում են սահմանի սահմանազատմանը եւ կայուն իրավիճակ ապահովելուն:
Հաղորդակցություններ
Ղեկավարները համակարծիք էին, որ անհրաժեշտ է առաջ գնալ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում։ Նրանք համաձայնության եկան տարանցման կարգավորման սկզբունքների վերաբերյալ՝ արեւմտյան Ադրբեջանի եւ Նախիջեւանի, Ադրբեջանի տարածքով՝ Հայաստանի տարբեր մասերի, ինչպես նաեւ երկու երկրների հաղորդակցության ենթակառուցվածքների միջոցով միջազգային բեռնափոխադրումների համար:
Նրանք համաձայնության եկան սահմանների կառավարման, անվտանգության, հողի վճարների, ինչպես նաեւ մաքսային սկզբունքների շուրջ միջազգային բեռնափոխադրումների համատեքստում:
Փոխվարչապետներն այս աշխատանքն առաջ կտանեն առաջիկա օրերին։
Խաղաղության պայմանագիր
Ղեկավարները պայմանավորվեցին առաջ տանել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ապագա խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները, որով կարգավորվելու են միջպետական հարաբերությունները։ Առաջիկա շաբաթների ընթացքում ԱԳ նախարարների գլխավորած թիմերը առաջ կտանեն այս գործընթացը։ Սրան ի լրումն շեշտել եմ երկու ղեկավարներին, որ անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներին եւ անվտանգությանը:
Սոցիալ-տնտեսական զարգացում
ԵՄ-ն երկու կողմերի հետ կշարունակի Տնտեսական խորհրդատվական խմբի աշխատանքը, որի նպատակն է տնտեսական զարգացման ապահովումը` ի շահ երկու երկրների եւ նրանց բնակչության:
Նաեւ շեշտել եմ բնակչությանը երկարաժամկետ կայուն խաղաղության նախապատրաստելու կարեւորությունը։ ԵՄ-ն պատրաստ է ուժեղացնել իր աջակցությունն այս հարցում»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սրանց վերջը ոչ թե զուտ Հայաստանի ինքնիշխանության թուլացումն է, այլ Հայաստանի՝ որպես հայերով բնակեցված տարածք, վերացումը

Հաջորդ գրառումը

Մի քանի դիտարկում Բրյուսելյան հանդիպումից հետո Եվրոպական Խորհրդի նախագահի հայտարարության վերաբերյալ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Վստահ ենք, որ Հայաստանը հասկանում է՝ Բրյուսելի և Վաշինգտոնի հայտարարված բարի մտադրությունների հետևում թաքնված են սառը հաշվարկներ. ՌԴ ԱԳՆ

02/02/2026
Նորություններ

Օկուպացված Արցախում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին վանդալիզմի է ենթարկվել

02/02/2026
Նորություններ

Փաշինյանն ու Ալիևը մեկնում են Աբու Դաբի՝ ստանալու «Զայեդ» մարդկային եղբայրության պարգևը

02/02/2026
Նորություններ

Փեզեշքիանը հրամայել է ԱՄՆ-ի հետ սկսել միջուկային բանակցություններ. տեղական լրատվամիջոցներ

02/02/2026
Հաջորդ գրառումը

Մի քանի դիտարկում Բրյուսելյան հանդիպումից հետո Եվրոպական Խորհրդի նախագահի հայտարարության վերաբերյալ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական