Ժամը 12։04-ի դրությամբ մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնվել է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Թատեւ Խաչատրյանը:
«Բաց են մետրոպոլիտենի բոլոր կայարանների մուտքերի դռները բաց են և մետրոպոլիտենի գնացքներն աշխատում են գրաֆիկի համաձայն»,-գրել է նա:
Ավելի վաղ Տաթեւ Խաչատրյանը տեղեկացրել էր, որ Քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում կաթվածահար է եղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը. «Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում քաղաքացիներն իրականացրել են անհնազանդության ակցիա՝ խափանելով մետրոպոլիտենի երթևեկությունը։








