Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Ըստ ԻՔՄ-ի՝ Դիմադրության շարժան մայիսի 17-ի հանրահավաքին մասնակցել է 4300 մարդ

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» հաղորդագրություն է տարածել ընդդիմության՝ մայիսի 17-ի հանրահավաքի մասնակիցների քանակի վերաբերյալ։

Ըստ նրա այսօր՝ մայիսի 17-ին, ընդդիմադիր «Դիմադրություն» շարժումը 20:00-ից հանրահավաք էր իրականացնում Երևանի Ֆրանսիայի հրապարակում:

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 19:31-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 4300 մարդ:

Հարկ է նշել, որ հանրահավաքի որոշ մասնակիցներ, հավանաբար, տեսանելի չեն՝ ծառերի կամ վրանների տակ գտնվելու պատճառով:

Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։