Հինգշաբթի, Հոկտեմբերի 23, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հակոբ Սիմիդյանն ու ընկերները վատնում են ՀՖՖ-ի գումարները. ինչ է կատարվում կառույցում. «Ժողովուրդ»

12/05/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դարձել է իշխանության տարբեր օղակների համար գումար աշխատելու հարմար հաստատություն: ՀՖՖ-ում խնամի ծանոթ բարեկամ սկզբունքը անխախտ է գործում: Նախ տեղեկացնենք, որ ֆուտբոլի ֆեդերացիայի ոչ պաշտոնական համակարգողը ՀՀ Կառավարության կողմից Հակոբ Սիմիդյանն է՝ Շրջակա միջավայրի նախարարը: Նա 2020թ. հուլիսի 9-ին նշանակվել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի խորհրդական՝ հասարակական հիմունքներով:

Նույն Սիմիդյանը 2009-2012 թվականներին որպես էլեկտրոնային կայքի համակարգողի օգնական աշխատել է «Հայկական ժամանակ» օրաթերթում։ Եւ այսօր ՀՖՖ նախագահի տեղակալ է աշխատում նույն Հայկական ժամանակի մեկ այլ նախկին աշխատակից Արմեն Նիկողոսյանը: Եւ ֆուտբոլիստները մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել են, որ ՀՖՖ-ում տեխնիկական վերահսկիչ է կարգվել ՀՖՖ նախագահի տեղակալ, ՀԺ-ի նախկին լրագրող Արմեն Նիկողոսյանի մանկական ընկերը:

Նշենք, որ ՀՖՖ-ն Նիկողոսյանի ընկերոջը մեկ տարվա համար վճարել է անհասկանալի մեծ, 18 միլիոն դրամ այն դեպքում, երբ նախկին տեխնիկական վերահսկիչը 6 տարվա ընթացքում ստացել էր ընդամենը 2,9 մլն դրամ։ Ընկերները բացի գումար աշխատելուց նաեւ ֆուտբոլի ակադեմիայում երեկոյան ժամերին իրենց հանգիստն ու ժամանցն են ապահովում: Հաճախ կարելի է պատգամավորական ավտոմեքենաները Հակոբ Սիմիդյանի հետ տեսնել ֆուտբոլի ակադեմիայի բակում:

Ականատեսների վկայությամբ, նրանք օգտվում են ֆուտբոլի ակադեմիայի շոգեբաղիքից: Եւ նույնիսկ քննարկել են մի մտահղացում, որ անհրաժեշտ է ակադեմիայի լվացարանի տեղում նոր, էլիտար շոգեբաղնիք կառուցել: Ըստ մամուլում եղած հրապարակումների՝ ՀՖՖ մատակարարներն ու կապալառուները մեծամասամբ ՀՖՖ ղեկավարների ընկերներն են, ընտանիքի անդամներն ու մտերիմները։

Աբովյանի մարզադաշտի մի քանի հարյուր միլիոն դրամ նախահաշվային արժեքով վերանորոգման աշխատանքներն իրականացնող շինարարական կազմակերպության իրական սեփականատերերն անգամ հայտնի չեն։ Պետռեգիստրում գրանցված են արհեստավոր եղբայրներ, ովքեր մասնավոր պատվերով գաջ քսող են աշխատել նույնիսկ այն օրերին, երբ «իրենց իսկ» կազմակերպությունը վերակառուցում էր մի ամբողջ մարզադաշտ։ Այսինքն՝ գաջ քսողը խոշոր շինարար է մեր երկրում:

Շարունակելի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տելեգրամը և այլ մեսենջերները վտանգված են Հայաստանում

Հաջորդ գրառումը

Բոլոր նրանք, ովքեր կգնան հողերի հանձնմանը, կդառնան իրենց քաղաքական և բարոյական գերեզմանափորը. Բագրատ սրբազան. «Փաստինֆո»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ինձ պետք չէ պաշտպանության պատրանք. ես պահանջում եմ իմ դատավարական իրավունքների իրական պահպանում. Ռուբեն Վարդանյան

22/10/2025
Նորություններ

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հայտարարությունները ոնց որ կինոյից դուրս մնացած կադրեր լինեն. Փաշինյան

22/10/2025
Միջազգային

Մոլդովայի խորհրդարանում ընդդիմադիր դաշինքը գլխավորել է Հայկ Վարդանյանը

22/10/2025
Նորություններ

Մանան Գևորգյանն ընտրվեց Ջերմուկ համայնքի ղեկավար

22/10/2025
Հաջորդ գրառումը

Բոլոր նրանք, ովքեր կգնան հողերի հանձնմանը, կդառնան իրենց քաղաքական և բարոյական գերեզմանափորը. Բագրատ սրբազան. «Փաստինֆո»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ինձ պետք չէ պաշտպանության պատրանք. ես պահանջում եմ իմ դատավարական իրավունքների իրական պահպանում. Ռուբեն Վարդանյան

22/10/2025

Ռուբեն Վարդանյանն ընտանիքի միջոցով փոխանցել է պաշտպանից հրաժարվելու իր պատճառները՝ բացատրելով փաստաբանի մասնագիտական աշխատանքը կատարելու պայմանների բացակայությամբ և իրավունքի նորմերի...

ԿարդալDetails

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հայտարարությունները ոնց որ կինոյից դուրս մնացած կադրեր լինեն. Փաշինյան

22/10/2025

Մոլդովայի խորհրդարանում ընդդիմադիր դաշինքը գլխավորել է Հայկ Վարդանյանը

22/10/2025

Մանան Գևորգյանն ընտրվեց Ջերմուկ համայնքի ղեկավար

22/10/2025

Խստագույնս դատապարտում ենք փաստաբանի նկատմամբ իրականացվող ցանկացած հետապնդում. Փաստաբանների պալատ

22/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական