Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Լրագրողների վերապատրաստում օտարերկրյա մասնագետների օգնությամբ

Հարգելի լրագրողնե՛ր,  Հայկական բարեգործական ընդհանուր միությունը սիրով հրավիրում է ձեզ միանալու հուլիսի 25-29-ը Գորիսում կայանալիք «Սթորիթելինգը լրագրության մեջ. անհերքելի փաստերից մինչև բարդ բովանդակություններ» թեմայով թվով երկրորդ վերապատրաստմանը: Վերապատրաստման ընթացքում տեղի կունենան դասընթացներ պատերազմական միջավայրում տպագրության, լուսանկարչության ու տեսանկարահանման թեմաներով: 
Դասընթացները կվարեն բարձրակարգ մասնագետներ և փորձառու պատերազմական լրագրողներ արտերկրից, որոնց նպատակն է Հայաստանի և Արցախի հակամարտության գոտիներում լրագրողական գործունեությամբ զբաղվող անհատներին զինել անհրաժեշտ գործիքակազմով ու հմտություններով՝ ազդեցիկ բովանդակություն ստեղծելու և այն միջազգային լսարանին հասցնելու համար։ 
Անգլերեն լեզվի իմացությունը պարտադիր է, քանզի դասընթացների լեզուն անգլերենն է:  Դիմե՛ք մինչև հունիսի 5-ն այստեղ:Մանրամասների համար այցելե՛ք այստեղ, իսկ դասախոսական կազմին ծանոթացե՛ք այստեղ:  Դասընթացի և կացարանի ծախսերը հոգում են ՀԲԸՄ-ն և Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամը:
  Հարգանքով՝ ՀԲԸՄ Հայաստան