Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Ինչքան շատ մարդ դուրս գա փողոց, այնքան թուլանալու է օկուպացիոն վարչակարգի հրամանի ուժը․ Կարեն Վրթանեսյան

Շատ պարզ բանաձև կա ոստիկաններին կարգի հրավիրելու. ինչքան շատ մարդ է մասնակցում ակցիաներին, այնքան ավելի պուպուշ են դառնում ոստիկանները, գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

«Եթե չեք ցանկանում, որ ձեր ծանոթին, բարեկամին, հարազատին քաշքշեն, իջեք փողոց, կողքը կանգնեք։ Այլ տարբերակ չկա։

Ինչքան շատ մարդ դուրս գա փողոց, այնքան թուլանալու է օկուպացիոն վարչակարգի հրամանի ուժը։ Այնքան ավելի քայքայվելու է Բաքվի կամակատարի իշխանական բուրգը։

Եւ մի օր այն անխուսափելիորեն փլվելու է»։