Անդրադառալով Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաների վերաբերյալ Ադրբեջանի արտգործանախարար Բայրամովի հայտարարությանն այն մասին, որ ընդդիմադիրները 30 տարի սուտ խոստումներ էին տալիս հայ ժողովրդին՝ հասցնելով Հայաստանը անդունդի եզրին՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը անհնազանդության երթի ժամանակ լրագրողներին ասել է․
«Եթե Ձեր հարցի մեջ չասեիք Բայրամովը, ապա կարող էիք նույն տեքստը ներկայացնել որպես Հայաստանի իշխանություններրի կողմից ասված տեքստ։ Նույն բանը ասում են Հայաստանի իշխանությունները։
Պարզ է, որ Բաքուն նման բան պետք է ասեր, որովհետև մենք ասում ենք, որ միակողմանի զիջումներ չեն լինելու, ասում ենք, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը չի խախտվելու, Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում և այլն։ Մեծ տաբերություն չեմ դնում Բաքվի և մեր իշխանությունների խոսքերի միջև»։
Լրագրողի հարցին, թե ով է լինելու ընդդիմության վարչապետի թեկնածուն, Վանեցյանը նշել է, որ նման անուն դեռևս չի շրջանառվում։








