«Դիմադրության» շարժման քայլերթի ժամանակ Քանաքեռ- Զեյթունում իրավիճակը լարվեց:
«Դիմադրության» շարժման անդամները Քանաքեռ Զեյթունում փակել են Պարույր Սևակ-Ռուբինյան փողոցների խաչմերուկը և նստեցին գետնին: Մեծ թվով ոստիկանները մոտեցան խաչմերուկում նստած ցուցարարներին և ծայրահեղ բռնի ուժով փորձեցին բացել ճանապարհը, բերման ենթարկել քաղաքացիներին: Ոստիկանները ուժ գործադրեցին նաև ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ:
Աղբյուր` Փաստինֆո








