Լուսադեմին այսօր ապօրինաբար առևանգվել է ՀՀԿ երիտթևի նախագահ Հենրիխ Դանիելյանը, տարվել՝ անհայտ ուղղությամբ, ժամեր անց միայն հաջողվեց պարզել, որ Հենրիխին տեղափոխել են Գյումրի՝ ենթադրաբար Գյումրիում տեղի ունեցած միջադեպի հետ կապված։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Նաիրա Զոհրաբյանը։
«Ուսումնասիրել եմ կադրերը, որը, այո, դատապարտելի է։ Որևէ կադրում Հենրիխ Դանիելյանը ոչ միայն որևէ մասնակցություն չի ունենում այդ գործադրվող բռնությանը՝ ենթադրաբար ընդդիմության հասցեին հայհոյանքներ տվող տարեցների հանդեպ, այլև՝ փորձում է իրենով բաժանել և պահել։ Հասկանում եմ, թե ինչու է Նիկոլ Փաշինյանի ոստիկանությունն անցել պլան Բ-ին։ Տեսնելով, որ ժողովրդի ընդվզումը մեծանում է, տեսնելով, որ իրենց ֆեյքապետության, պետական բյուջեից սնվող ՊՈԱԿ-ի գումարներով ընդդիմության միջև պառակտումներ մտցնելը, ամենագռեհիկ լուրերը տարածելն արդյունք չի տալիս՝ անցել են պլան «Բ»-ին, որը շարունակական է լինելու։ Փորձելու են գլխատել ընդդիմության առաջնորդներին»,- նշեց Զոհրաբյանը։
Աղբյուր` Փաստինֆո







