Կիրակի, Նոյեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Էրդողանի այցը Սաուդյան Արաբիա սկանդալով էր սկսվել, սկանդալով էլ ավարտվեց

06/05/2022
- 06 Մայիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 28-ին  երկօրյա աշխատանքային այցով ուղեւորվել էր Սաուդյան Արաբիայի Թագավորություն: Նույն օրը նա մայրաքաղաք Ռիադում հանդիպեց թագավոր Սալման բին Աբդուլազիզին եւ թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանին: Թեեւ նա ապրիլի 29-ին վերադարձավ Թուրքիա, սակայն ոչ մի կերպ չեն դադարում այցի արձագանքները, պայմանավորված, ըստ երեւույթին, դրա սկանդալային բնույթով:

Արաբական մամուլի վերջին հիթը՝ Էդողանը Աբդուլ Համիդի մոնտաժված բեղ-մորուքով:

Ռիադ մեկնելուց առաջ Էրդողանը օդակայանում ի լուր աշխարհի հայտարարել էր, որ իրեն հրավիրել են, ակնարկելով Սաուդյան Արաբիայի թագավորին եւ թագաժառանգին: Սակայն Ռիադում, երբ վերջիններս ընդունում են Էրդողանին եւ հադիպումը շարունակվում է, նույն պահին սաուդական պետհեռուստատեսությունը՝ «Al Ekhbariya»-ն, իսկույն հերքում է Էրդողանին եւ հայտնում, որ այցը իրականացվում է Թուրքիայի նախագահի պահանջով, սաուդյան իշխանությունները, ինչպես Անկարան է ներկայացրել, նրան չեն հրավիրել: Հետագայում այդ մասին նշել են նաեւ թուրքական թերթերը, մասնավորապես «Սյոզջու»-ն, «Բիր Գյուն»-ը, «Ջումհուրիյեթ»ը:

Գալով միջազգային մամուլին, ահա «Financial Times»-ը «խորհրդանշական» է համարել Էրդողանի հանդիպումները, մատնանշելով, որ այս այցի իրականացումն Էրդողանից մեծ ջանքեր է պահանջել: Ըստ անգլիական թերթի, Թուրքիան վերջին շրջանում ձեռնամուխ է եղել  հարաբերությունների բարելավմանը Արաբական Միացյալ Էմիրությունների, Եգիպտոսի, Հայաստանի եւ Իսրայելի պես տարածաշրջանային  մրցակիցների հետ, որոնցից, թերեւս, իբրեւ խնդիր ամենադժվարինը Էրդողանի համար կարծես Սաուդյան Արաբիան է ներկայացնում: Այդ ընթացքում սաուդական բարձրաստիճան մի պաշտոնյա անգլիական «Guardian» թերթի հարցին ի պատասխան ասել է. «Ոչ այնքան մենք ենք նրա կարիքի մեջ, որքան ինքը մեր, հետեւաբար առեւտրի պայմաններն Էրդողանին ինքներս ենք թելադրելու»:

Թուրքական թերթերի գնահատականով Էրդողանի սկանդալային սկիզբ ունեցող այցը Սաուդյան Արաբիա սկանդալով էլ ավարտվել է: Սկանդալի պարագային խոսքը Էրդողանի սուլթան Աբդուլ Համիդի կերպարով արաբական սոցցանցերում լայն տարածում գտած վերեւի լուսանկարն է, ինչպես նաեւ լուսանկարին կից Թուրքիայի նախագահին վերագրվող նսեմացուցիչ «ներողություն խնդրեց» եւ «փող պահանջեց» բնույթի գրառումները, որոնց   Odatv.com ի  Milli Gazete -ի գլխավորությամբ արձագանքել են նաեւ թուրքական մյուս թերթերը:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Թուրքագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենայից դուրս եեն բերել վարորդի դին

Հաջորդ գրառումը

Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստին ընդառաջ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Այս արշավի տապալումը վերածնունդ է լինելու մեզ համար, իսկ հաջողությունը՝ ազգային պետության ավարտ. Վլադիմիր Մարտիրոսյան

01/11/2025
Հրապարակախոսություն

Պետք է եզրակացնել, որ Երեւանն անկախացել է Հայաստանից

01/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ով էլ լիներ այսօր Հայոց կաթողիկոս՝ Խրիմյան Հայրիկը, թե Ներսես Մեծը կամ Սահակ Պարթևը, խունտան դիմելու էր նույն քայլերին, որովհետև թիրախը կաթողիկոսը չէ, այլ ԵԿԵՂԵՑԻՆ

01/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ես հեռանում եմ ավագանուց, բայց չեմ հեռանում Մասիսից. Դավիթ Համբարձումյանի ուղերձը՝ «Նուբարաշեն» կքհ-ից

31/10/2025
Հաջորդ գրառումը

Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստին ընդառաջ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական