Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պահանջում ենք Հայաստանի իշխանություններից շարժվել բացառապես օրենքներով, զերծ մնալ հայ հասարակության հանդեպ բռնություններից և ենիչերներին հատուկ դաժան և անմարդկային վերաբերմունքից. ՀՅԴ

05/05/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պահանջում ենք զերծ մնալ հայ հասարակության հանդեպ ենիչերիական վերաբերմունքից: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայ դատի Մոսկվայի գրասենյակը:

Հայտարարությունում ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, բարեկամներ.

Ռուսաստանի հայությունը՝ աշխարհասփյուռ հայերի հետ միասին, շարունակում է կառչած մնալ իր արմատներին, իր հայրենիքին, մայրենի հողի կանչին և ավանդույթներին։ Բազմահազար ռուսաստանաբնակ հայեր ամեն օր արթնանում են հայրենիքի կարոտով, նրա շենացմանն օգնելու պատրաստակամությամբ։ Ցավոք, Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը վերապրում են պատմության ամենաողբերգական օրերը՝ հայոց պետականությունը կործանման եզրին է, հայությունը բզկտված ու անհամախումբ, պետական ինստիտուտները կամ իսպառ դադարել են գործել, կամ էլ հոգևարքի մեջ են:

Հայաստանի Հանրապետության օրվա իշխանությունները շարունակաբար անտեսում են պետական և ազգային շահը, առաջնորդվում են թշնամիների առաջ քաշած օրակարգերով և հանձնարարականներով։ Հայաստանի Հանրապետությունում աննախադեպ աճ են գրանցել մարդկանց իրավունքների ոտնահարումները, քաղաքական նկատառումներով շարունակվում է սահմանափակվել մարդկանց ազատությունը, անհիմն կալանավորված են տասնյակ հասարակական, քաղաքական և քաղաքացիական գործիչներ, Հայաստանում նոր թափ է ստացել պետական միջոցների կասկածելի և ոչ թափանցիկ վատնումը, Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը հասկանալի չէ ոչ հասարակությանը, ոչ էլ միջազգային գործընկերներին:

Երկրում մոլեգնում է աղքատությունը, հուսահատությունն ու փոխադարձ անհանդուրժողականությունը։ Այս ամենից դժգոհ և արժանապատիվ փոփոխություն ակնկալող հայ հասարակությունը ՀՀ օրենսդրության շրջանակներում իրականացնում է բողոքի խաղաղ անհնազանդության ակցիաներ, որոնց վարչապետն ու պետական մեքենան հակազդում են բռնի և ապօրինի ձերբակալություններով, բռնաճնշումներով և սադրանքներով։

Պահանջում ենք Հայաստանի իշխանություններից շարժվել բացառապես օրենքներով, հարգել մարդկանց ազատություններն ու իրավունքները, զերծ մնալ հայ հասարակության հանդեպ բռնություններից և ենիչերներին հատուկ դաժան և անմարդկային վերաբերմունքից։

Կոչ ենք անում Ռուսաստանի բազմամիլիոն համայնքի կյանքն ու մշակութային ինքնավարությունն ապահովող բոլոր կազմակերպություններին, մտավորականներին, գործարար շրջանակներին և ոչ անտարբեր ամեն մի հայի՝ Միացե՛ք այս պահանջին, թույլ չտանք, որ Հայաստանում արմատներ ձգեն բռնատիրությունն ու հայատյացությունը։ Կոչ ենք անում մարդու իրավունքների պաշտպանությամբ շահագրգիռ կազմակերպություններին դատապարտել խաղաղ ցուցարարների հանդեպ պետական֊ոստիկանական բռնություններն ու միջոցներ ձեռնարկել Հայաստանում մարդու իրավունքների վերականգնման ուղղությամբ։

Հայտարարությանը միացել են՝

ՀՅԴ Ռուսաստանի Պատասխանատու Մարմին

ՀՄԸՄ Մոսկվայի մասնաճյուղ

Հայ Օգնության միության Ռուսաստանի կազմակերպություն

«Համազգային» համահայկական կրթամշակութային միություն

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Այսօր «աթոռակռիվ» չէ, «իշխանության կռիվ» չէ, Հայաստանում այսօր հայի ու թուրքի կռիվ է, որ վաղ թե ուշ անպայման ավարտվելու է հայ Համբիկների հաղթանակով՝ ընդդեմ թուրք քեմալների

Հաջորդ գրառումը

Ընդդիմության նպատակը ոչ թե Ղարաբաղի փրկությունն է, այլ իշխանափոխությունը. Արթուր Հովհաննիսյան. News.am

Համանման Հոդվածներ

Նորություններ

Տեսանյութ. Դատավոր Ֆարխոյանը Լիդյա Մանթաշյանի կալանքը 3 ամսով երկարացրեց

20/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի «ապաշխարության» մասին շեշտադրումներն ավելի շատ քաղաքական հնարք են, քան՝ ինքնաքննադատություն. վերլուծություն

20/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Երբ բանակն է լռում, խափանվում են նաև պետության գոյատևման վերջին մեխանիզմները. վերլուծություն

20/11/2025
Նորություններ

Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվեց

20/11/2025
Հաջորդ գրառումը

Ընդդիմության նպատակը ոչ թե Ղարաբաղի փրկությունն է, այլ իշխանափոխությունը. Արթուր Հովհաննիսյան. News.am

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական