Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Հայ ժողովուրդը չի մեռել, որ դու երկիրը կործանելուց հետո, դիշովի ծափահարություններ սարքես ԱԺ- ում

Քեզ ասում են չես տիրապետում Արցախի հարցին, հպատակներդ ծափահարում ե՞ն: Ինչի՞դ վրա են ծափահարում, որ 5000 երիտասարդ ե՞ս զոհել, թե՞ որ 9500 ք. կմ Հայրենիք ես հանձնել:

«Միգուցե օկուպացված Հայաստանի համա՞ր են ծափահարում թրքահպատակներդ: Թե՞ Արցախն ամբողջությամբ ադրբեջանացնելու վրա եք էդպես ուրախացել:

Կեղծիքներդ այլևս չեն անցնում, ինչ որ պիտի «բացահայտեիր»` վաղուց արդեն պարզ ու ակնհայտ է:

Թուրքական խոսքը, կեղծիքը, դերասանությունը, մուտիլովշիկությունը Հայաստանի խորհրդարանում այլևս հանդուրժել չի կարելի:

Հայ ժողովուրդը չի մեռել, որ դու երկիրը կործանելուց հետո, դիշովի ծափահարություններ սարքես ԱԺ- ում»,-գրել է նա: