Շաբաթ, 25 Հուլիս, 2026

«Փառապանծ» ոստիկանությունը կարո՞ղ է բացել նաև Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն, Բերձոր-Շուշի, Ստեփանակերտ-Հադրութ, Վարդենիս-Քարվաճառ և մյուս ճանապարհները

Ոստիկանությունը հայտարարել է, որ Երևանի բոլոր ճանապարհները բացել են. Հետաքրքիր է իմանալ մեր «փառապանծ» ոստիկանությունը կարո՞ղ է բացել նաև Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն, Բերձոր-Շուշի, Ստեփանակերտ-Հադրութ, Վարդենիս-Քարվաճառ և մյուս ճանապարհները։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Եթե դրանք երթևեկելի լինեն, Երևանում վստահաբար ոչ մի ճանապարհ չի փակվի։ Երևանի ճանապարհները ժամանակավորապես փակվում են հիմնական ճանապարհները մշտապես բացելու համար»։