Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Գերասիմ Վարդանյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից

ՀՅԴ երիտասարդական միության անդամ Գերասիմ Վարդանյանը քիչ առաջ ազատ արձակվեց դատարանի դահլիճից։

Հիշեցնենք, որ նա ձերբակալվել էր մայիսի 2-ին՝ կալանավորելու միջնորդությունն ապահովելու համար, այսինքն՝ դատարանին հասու դարձնելու նպատակով։

Գերասիմ Վարդանյան ձերբակալվել էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի դեպքերով հարուցված քրեական գործով։
Դատավոր Արշակ Մաթևոսյանը մերժեց Գերասիմ Վարդանյանին կալանավորելու վերաբերյալ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ՀԿԳ ավագ քննիչ Սուրեն Նավոյանի միջնորդությունը։