Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Ժամը 18-ի դրությամբ ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 237 քաղաքացի

Ոստիկանությունը շարունակում է բերման ենթարկել Երևանի ու մարզերի տարբեր փողոցներ փակած քաղաքացիներին։

Ոստիկանությունից Yerkir.am-ին հայտնեցին, որ Երևանի տարբեր հատվածներից, ժամը 18։00-ի դրությամբ,  ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 237 քաղաքացի:

Նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):