Երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Աննա Մայիլյանը գրում է.
«Տպավորություն է, որ քաղաքական այլ ուժերը սպասում են, որ այլ ուժի միջոցով գործը կատարվի, որ հետո իրանք ջանք չարած օգտվեն իրավիճակից և մասնակցեն ապագա ընտրություններում։
Այդպես չի լինում։ Բոլորդ միավորվեք, երկիրը վատ վիճակում է։ Նախկին, ներկա, ապագա, չգիտեմինչամետ։ Սա անիմաստ խոսակցություն է։ Համազգային շարժում է պետք, որից հետո կմտածեք ընտրությունների մասին։ Ամեն մեկդ ձեր վերմակն էք քաշում ձեզ վրա։ Այդպես չի լինում, դա սխալ է»։