Շաբաթ, 25 Հուլիս, 2026

«Կեցցե ազատ ու երջանիկ Արցախը» և «ապագա կա» ձևակերպումները դուրս են մնացել Փաշինյանի ուղերձից. Yerevan Today

«Կեցցե ազատ ու երջանիկ Արցախը» և «ապագա կա» ձևակերպումները դուրս են մնացել Փաշինյանի ուղերձից

Նիկոլ Փաշինյանն այլևս ուղերձում Արցախ անունը չի օգտագործում

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է իր հիմնած «Քաղաքացու օրը»։ Ամենանկատելի բանը այդ ուղերձում այն է, որ Արցախի մասին ձևակերպումը դուրս է թռել։

Նախորդ տարի՝ 2021թ․ ապրիլի 25-ին, քաղաքացու օրվա առթիվ ուղերձի վերջում նշել էր․

«Սիրելի ժողովուրդ, 
Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,
Արցախի հանրապետության հպարտ քաղաքացիներ,
Սփյուռքի հպարտ հայություն 
Ոչ մի րոպե չկասկածեք, իմացեք, վստահ եղեք՝
Հայաստանում և Արցախում ապագա կա, կա ապագա, և այդ ապագայի կերտումը սկսվում է այսօր:
Եվս մեկ անգամ խոնարհվելով մեր բոլոր նահատակների առաջ՝ բոլորիս շնորհավորում եմ Քաղաքացու օրվա առիթով։
Եվ ուրեմն,
Կեցցե Ազատությունը,
Կեցցե Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցե Արցախը,
Եվ կեցցենք մենք և մեր երեխաները, որ ապրելու ենք Ազատ ու Երջանիկ Հայաստանում, Ազատ ու Երջանիկ Արցախում
»: