44-օրյա պատերազմում զոհված զինվորների հարազատները հաղորդագրություն են տարածել, որում ասվում է.
Մեզ են միանում արցախցի հերոսների ծնողները, հարազատները։
Վաղը՝ ապրիլի 30 -ին ժամը 12 ։00 հավաքվում ենք դատախազության մոտ, այնուհետև ժամը 16։30-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում, Թումանյանի արձանի մոտ միասնական երթով շարժվում դեպի կառավարության շենք, դատախազություն եւ միասնական երթով վերադառնում Ազատության հրապարակ։
Մեր` Հերոսածին ծնողներիս պահանջը նույնն է՝ կալանավորել Նիկոլին պետական հանցագործության և դավաճանության համար։
Մենք նաեւ հանդես ենք գալու այլ կարգախոսներով՝ Արցախը Ադրբեջանում չի եղել եւ չի լինելու, Արցախը մեր որդինների արյունն է, նրանց չապրած կյանքը, պատերազմ բերողը եւ այն պարտության տանողը պետք է պատժվի խստագույնս, որպեսզի նոր դավաճաններ չծնվեն այս Սուրբ հողում։ Պարտություն բերողը չի կարող որոշել Արցախի ճակատագիրը։