Շաբաթ, 25 Հուլիս, 2026

«Երիտասարդի ձայնը» նախաձեռնության երկու անդամները օրենքով նախատեսված երեք ժամից ավելի զրկված են եղել ազատությունից. փաստաբան

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«Ոստիկանության Շենգավիթի բաժինը արեց անհնարինը. փաստաբանի և ԱԺ պատգամավորի առջև շուրջ 15 րոպե փակվել էին դռները՝ թույլ չտալով մուտք գործել ոստիկանության բաժին, այնուհետև մուտք գործելով մեզ ստեցին, որ բաժնում առկա են 4 բերման ենթարկված անձ՝ քողարկելով ևս 2 բերման ենթարկված անձի առկայությունը: Վերջիններիս բաժնում պահել են ավելի քան 6 ժամ:

Վաղը հանցագործության մասին հաղորդում կներկայացնենք Հակակոռուպցիոն կոմիտե, քանի որ «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության երկու անդամները օրենքով նախատեսված երեք ժամից ավելի զրկված են եղել ազատությունից»: