Հինգշաբթի, Մայիսի 15, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բայց դու ի՜նչ վախեցած ես, Նիկո՛լ, Լ. Գալստյանն անդրադարձել է «Դիմադրություն» շարժման մեքենայի առևանգման փորձին

28/04/2022
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԲԱՅՑ ԴՈՒ Ի՜ՆՉ ՎԱԽԵՑԱԾ ԵՍ, նիկոլ:

Այս մասին գրել է ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը: 

«Անցնում եմ Սախարովի հրապարակով։ Ականջներս սղոցում է ոստիկանական սուլիչների ձայնը, ու աչքիս է զարնում հրապարակում պարեկների արտասովոր բազմությունը։ Գրեթե կաթվածահար դարձած հրապարակի կենտրոնում նկատում եմ մեր սպիտակ, եռագույնով զարդարված իրազեկող պիկապը․ շուրջը ոստիկանների հոծ բազմություն է ու նրան մոտեցրած մի քարշակ՝ պատրաստ տարհանելու ավտոմեքենան։ Մոտենում եմ պաշտոնով ամենաբարձր ու ակտիվ հրահանգներ տվող ոստիկանին, ներկայանում եմ ու խնդրում պարզաբանել, թե ինչ է կատարվում։ 

Կապիտան Ավետիսյանը ժպտադեմ պատասխանում է, որ տուգանային հրապարակ են տանում, որպեսզի զննեն մեքենան։ -Ինչո՞ւ և ին՞չ հիմքով, – խնդրում եմ պարզաբանել և հիմնավորել։ Կապիտան Ավետիսյանը սկզբում հղում է կատարում օրենքին։ Պնդում եմ, որ ներկայացնի, թե օրենքի որ հոդվածով է հիմնավորված իր գործողությունը։ -Բացեք օրենքը, ընդեղ կա,- պատասխանում է կապիտան Ավետիսյանն ու փորձում հիմնավորել իր գործողությունները։ Օրենքը մեր տղաներից մեկի կողմից հեռախոսով բացել-ընթերցելուց հետո էլ/թեև սա մեր պարտականությունը չէր/ հիմնավորում ենք, որ առանց հիմքերի և գրավոր լիազորության, ավտոմեքենան տուգանային հրապարակ տանելու իրավասություն չունի ոստիկանությունը։ -Լիազոր մարմնի հրահանգ կա,- երկրորդ հիմնավորումն է բերում կապիտան Ավետիսյանն ու խնդրում չքաղաքականացնել։ Ես իհարկե չեմ «քաղաքականացնում», բայց չեմ դադարում պնդել, որ այս անգամ ներկայացվի լիազոր մարմնի գրավոր ցուցումը, այլապես ինքնիրավչություն է կատարվածը․․․ 

Դե բնական է․ ցուցումը բանավոր է․․․ 

Մի կես ժամ տևած այս զավեշտից հետո մոտենում է ոստիկանների նոր խմբաքանակ․ մեկ այլ բարձրաստիճան ոստիկան Ավետիսյանի ականջին փսփսում և հավանաբար պարզում, որ այդ ընթացքում անգամ վարորդի փաստաթղթերը չեն ստուգել։ Ստուգում են փաստաթղթերն ու մեքենան ազատ է արձակվում։ Գրեթե կես ժամ տևած անհեթեթությունն ավարտվում է․․․ Կապիտան Ավետիսյանին հրաժեշտ եմ տալիս և խորհուրդ տալիս ամեն հիմար հրահանգի չենթարկվել, պահել համազգեստի և կոչումի պատիվը։ Նրա նման հարյուրավոր ոստիկաններ ոչ թե նիկոլին ու նրա ռեժիմին են երդում տվել, այլ Հայոց պետականությանն ու օրենքին։ Նիկոլ, դու միթե չես հասկացել․․․ չէ՝, դու չես կարող հասկանալ։ Մեր տղեքը, հենց նրանq, ում ամենօրյա ռեժիմով բաժիններ ես տանում ու տուգանային հրապարակներ, 44 -օրյա պատերազմին թուրքի աչքերին են նայել, նայել են անթարթ ու աննահանջ։ Նրանց չես վախեցնի, իսկ այ դու՜ վախենալու իրավունք ունես, դու չես կարող չվախենալ․․․»,- գրել է պատգամավորը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բաքուն Երեւանից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում է ակնկալում

Հաջորդ գրառումը

Այսօրվա իշխանությունը շանտաժի է ենթարկում ժողովրդին, նույնկերպ շանտաժի է ենթարկում Ալիեւը, Էրդողանը

Համանման Հոդվածներ

Նորություններ

ՔՊ-ն պարտադիր թող էսօրվա իրենց «թուրք» համարողներին ուղղված հայհոյանքը դարձնի ՔՊ նախընտրական կարգախոս. Վլադիմիր Մարտիրոսյան

14/05/2025
Նորություններ

Ահա թե ինչպես են փորձում կարգավորել Հայաստան–Թուրքիա հարաբերությունները. դուք խայտառակություն և ամոթ եք. Էդմոն Մարուքյան

14/05/2025
Նորություններ

Ռոբերտ Քոչարյանի դերը Արամ Սարգսյանի հղիության պատմության մեջ. Նաիրի Հոխիկյան

14/05/2025
Նորություններ

Ժողովրդի ընտրյալ կոչվածները հանդես եկան «վարպետաց դասով»՝ հաջորդաբար դրսևորելով շնագայլերին հատուկ ագրեսիվություն. Սենոր Հասրաթյան

14/05/2025
Հաջորդ գրառումը

Այսօրվա իշխանությունը շանտաժի է ենթարկում ժողովրդին, նույնկերպ շանտաժի է ենթարկում Ալիեւը, Էրդողանը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Մամուլի տեսություն

71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. «Ժողովուրդ»

14/05/2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած աղմկահարույց օրենքի համաձայն, որով առաջարկվում է 27 տարին լրացած...

ԿարդալDetails

Մահացել է «աշխարհի ամենաաղքատ նախագահը»

14/05/2025

ՔՊ-ն պարտադիր թող էսօրվա իրենց «թուրք» համարողներին ուղղված հայհոյանքը դարձնի ՔՊ նախընտրական կարգախոս. Վլադիմիր Մարտիրոսյան

14/05/2025

Ահա թե ինչպես են փորձում կարգավորել Հայաստան–Թուրքիա հարաբերությունները. դուք խայտառակություն և ամոթ եք. Էդմոն Մարուքյան

14/05/2025

Ռոբերտ Քոչարյանի դերը Արամ Սարգսյանի հղիության պատմության մեջ. Նաիրի Հոխիկյան

14/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական