Ուրբաթ, Մայիսի 16, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հիմա ժամանակն է փրկել մեր երկիրը՝ համատեղ ջանքերով, այն չդարձնելով մեկ մարդու գերին. Էլինար Վարդանյան

28/04/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վերջին օրերին, ինչ Հայաստանում լայն թափ են հավաքում բողոքի ակցիաները, օրվա մեծ մասն անց եմ կացնում Ոստիկանության տարբեր բաժանմունքներում՝ անդադար բերման ենթարկվածներին աջակցություն ցուցաբերելու, իրավական գործընթացների օրինականությանը հետևելու համար։ Այս մասին իր հոդվածում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Վերջին երեք օրը հնարավորություն է տվել եզրակացնել.

Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողների (կարմիր բերետավորների) կողմից ակցիաներին միջամտություններն անհարկի են և անհամաչափ, վայրենության դրսևորումներով։ Մասնակիցների նկատմամբ կիրառվում է ակնհայտ անհամաչափ ուժ։ Նրանց վարքագիծը ցուցադրական բիրտ է և բռնի։ Տպավորություն է, որ խնդիր է դրված՝ հաճոյանալ գործող իշխանություններին, փորձել սերմանել վախի մթնոլորտ։ Վերջին խնդրում նրանք վստահաբար չեն հաջողում։ Հակառակը, նրանց գործողությունները դժգոհության նոր ալիքներ են առաջացնում։

Նոր իշխանության առաջին իսկ գործը պետք է լինի՝ այս գումարտակը ուղղակի լուծարելը և նոր կադրերով նոր միավոր ձևավորելը։

Փոխարենը պետք է առանձնացնել բաժանմունքների ոստիկանների զգալի մասին, որոնք իրենց պարտականությունները կատարում են առանց լիազորությունների սահմազանցման, իրավական ընթացակարգերին համապատասխան (բացառությամբ՝ ճանապարհը անիվներով փակելու հիմքով խուլիգանության հանցակազմով քրեական գործերի հարուցումից, ինչը զավեշտի ժանրից է, և կարելի է ենթադրել, որ հարուցվել է ուղղակի ցուցումով)։ Նկատելի է նաև ոստիկանների լուռ անհամաձայնությունը երկրում և երկրի շուրջ ընթացող զարգացումների վերաբերյալ։ Հետևաբար, խոսքս ուզում եմ ուղղել մեր հայրենակիցներին. մեր պաքարը ոստիկանների դեմ չէ, այլ՝ իշխանությունների, որոնք անխնա օգտագործում են Ոստիկանությանը՝ իրենց աթոռից կառչած մնալու համար։

Ոստիկանության բաժանմունքներում մենք հանդիպում ենք բերման ենթարկված փայլուն երիտասարդների։ Նրանք հայրենասեր են, ազնիվ՝ իրենց մղումներում, անկոտրում կամքով։ Ոստիկանությունից դուրս են գալիս ժպիտով, պայքարը շարունակելու համոզմունքով։ Եթե մի երկրում կա նման մարդկային ռեսուրս, ուրեմն այդ երկիրն ունի լավ ապագա, և խնդիրը իշխանության և կառավարման որակի մեջ է։

Ոստիկանությունում մեզ հետ կողք-կողքի պայքարում է փաստաբանների շատ լավ, ուժեղ թիմ։ Նրանք դա անում են՝ առաջնորդվելով արդարության վերաբերյալ սեփական համոզմունքներով, երկրի փրկության հարցում սեփական ներդրումն ունենալու որոշմամբ։ Փաստաբանները գործում են օպերատիվ և պրոֆեսիոնալ։ Սխալ կլինի այս պահին առանձնացնել անուններ, որովհետև ուժեղ թիմն ամեն օր համալրվում է նոր, երկրի ապագայի համար մտահոգ փաստաբաններով։

Եվ վերջում, որպես հետգրություն.

Ոստիկանության բաժանմունքներից մեկում օրվա լարված մթնոլորտի ու թոհուբոհի մեջ հայտնվեց մանկատնից առանց թույլտվության հեռացած մի աղջնակ։ Սկզբում նա ագրեսիվ էր, որևէ մեկին թույլ չէր տալիս մոտ, լարված էմոցիոնալ վիճակ էր։ Բարեբախտաբար նրա հետ մեր կոնտակտը ստացվեց։ Աղջնակն ուներ մեծ ցանկություն՝ հանդիպել մի պաշտոնյայի հետ։ Անմիջապես կապ հաստատեցի, պաշտոնյան պատրաստակամ էր և արագ արձագանքեց։ Մեր համատեղ ջանքերով, ոստիկանների համբերատար աշխատանքի շնորհիվ խնդիրը հարթվեց։ Առաջին հայացքից բարդ ու էմոցիոնալ խնդիրը սահուն լուծվեց։

Հիմա ժամանակն է՝ համատեղ ջանքերով լուծել մեր երկրի առջև ծառացած խնդիրները։ Հիմա ժամանակն է փրկել մեր երկիրը՝ համատեղ ջանքերով, այն չդարձնելով մեկ մարդու գերին։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արմեն Մարտիրոսյանը պետք է գնա մոմ վառի եկեղեցում, կամ գնա նամազ անի մզկիթում՝ շնորհակալություն հայտնելով, որ ամեն ինչ իր համար այսքան բարեհաջող ավարտվեց. Ռուբեն Մելիքյան

Հաջորդ գրառումը

Ադրբեջանը Ղարաբաղի հայ բնակչությունը իր քաղաքցիներն է համարում. Ալիևի օգնական. Yerevan Today

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրու ավագանու 4 խմբակցությունները հայտարարություն են տարածել ՝ ի պաշտպանություն Լիլիթ Աղեկյանի

15/05/2025
Մշակութային

«Ընտանիք». Աշոտ Մելքոնյան. մայիսի 15-ն ընտանիքի օրն է

15/05/2025
Նորություններ

Էջմիածնի քաղաքապետը հրաժարական է տվել

15/05/2025
Միջազգային

Բելուջները Հնդկաստանին ռազմավարական գործարք են առաջարկել և կոչ արել Նյու դելիում բացել Բելուջիստանի դեսպանատուն

15/05/2025
Հաջորդ գրառումը

Ադրբեջանը Ղարաբաղի հայ բնակչությունը իր քաղաքցիներն է համարում. Ալիևի օգնական. Yerevan Today

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրու ավագանու 4 խմբակցությունները հայտարարություն են տարածել ՝ ի պաշտպանություն Լիլիթ Աղեկյանի

15/05/2025

Գյումրու ավագանու 4 խմբակցությունները հայտարարություն են տարածել՝ ի պաշտպանություն Լիլիթ Աղեկյանի։ Հայտարարության մեջ ասվում է․ «Հրատապ մտահոգություն հետաքննող լրագրող Լիլիթ...

ԿարդալDetails

«Ընտանիք». Աշոտ Մելքոնյան. մայիսի 15-ն ընտանիքի օրն է

15/05/2025

Էջմիածնի քաղաքապետը հրաժարական է տվել

15/05/2025

Բելուջները Հնդկաստանին ռազմավարական գործարք են առաջարկել և կոչ արել Նյու դելիում բացել Բելուջիստանի դեսպանատուն

15/05/2025

«Արևային պաթոսը»՝ ոչ թե էներգետիկ անվտանգության, այլ «էներգետիկ անվստահության աղբյուր». փորձագետ

15/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական