Հաստակաշի մարդուն՝ պնդերեսին ասում են պադոշ։ Բայց պադոշից ավելի հաստակաշի և անամոթ երևույթին բնորոշելու համար մեկ այլ կաշվի օգնությանն են դիմում՝ «պլասկոժ է»՝ ասում են, այսինքն՝ պադոշից ավելի հաստակաշի է, անամոթ և աներես՝ գերադրական աստիճանով։
Հանձին նիկոլի և իր բանդայի մենք գործ ունենք հենց այդպիսի երևույթների հետ։ Օրեր առաջ, երբ անդրադառնալով այն փաստին, որ Ազատության հրապարակում այս անսիրտ և հակահումանիստական իշխանությունն արգելել էր պատերազմում կռված հացադուլ անող Նարեկի և Արթուրի, ինչպես նաև՝ զոհված տղաների ծնողների համար վրաններ տեղադրել, մենք հիշեցինք, թե այսօր իրենց իշխանություն երևակայողներն ինչ հսկայական վրանային քաղաք-տնտեսություն էին ստեղծել 2008-ին Ազատության հրապարակում։ Ասում ենք երևակայող, քանզի առանց իրենց հետույքը պահող ոստիկանների, նրանք ոչինչ են։
Բայց երեկվա ողբերգական վթարը, որն ուղղակիորեն կապվում է նիկոլփաշինյանի հետ, ամեն չափ ու սահման անցավ այլևս։ Տեսեք, 19-ամյա հղի կնոջ մահվան ելքով այդ վթարի հեղինակը փաշինյանական թիկնազորն էր, բայց այդ՝ օրեցօր ստվարացող «նիկոլական ախրաննիկներին» «դուխ տվողը» նրանց ղեկավարն է, որն ըստ էության, օրենքից դուրս է գործում և խրախուսում է օրինազանցությունը։ Երիտասարդ հղի կինն անցումով անցնում էր, որևէ խախտում անգամ չէր արել, թեպետ միշտ էլ ուշիմ վարորդները պիտի զիջեն հետիոտնին։ «Հաբրգածության և այդպիսիների մասին ժամերով տրակտատներ արտասանող փաշինյանը հիմա ինքն է «հաբրգածներ» բուծում։
Ի դեպ, երեկվանից փաշինյանի «հաբրգածների» վայրենի և անօրեն երթևեկության արդարացմանը լծված քպականների կազմը գնալով համալրվում է՝ հերթով ԱԺ ուսապարկերրը իրենց պարտքն են կատարում տիրոջ առաջ։ Ահավասիկ, դրանցից մեկը, կարծեմ՝ Խաչատրյան ազգանունով, ուղղակի հայտարարեց՝ «ամեն օր այսպիսի ողբերգություն է լինում, ինչո՞ւ քննարկման հարց չեն դարձնում»։ Նախ՝ ամեն օր չէ, որ քաղաքացուն վրաերթի են ենթարկում և դեպքի վայրից ճողոպրում։ Ի դեպ, ակնհայտ է, չէ՞, որ խնդրո առարկան ճողոպրող տեսակ էր, քանի որ մարդկային նկարագիր և որակ ունեցողն այդպես չէր վարվի։ Բայց ոչ միայն քպականները, համացանցում երեկ որոշները հրահանգավորված պաշտպանում և արդարացնում էին ոչ մի կերպ անարդարացնելին։
Իսկ ընդհանրապես, մենք ամեն օր Երևանի փողոցներում բախվում ենք փաշինյանական «բեսպրեդելի» հետ՝ սկսած սուլոցներով և շչակներով հռնդյունով սուրացող ավտոմեքենաներից, ավարտած՝ Երևանի կենտրոնում արձակված կրակոցներից սպանություններով։ Այդ ամենը, պարզվում է, նիկոլական իշխանության ցուցիչներից է։
Ցավոք, մենք այն շռայլությունը չունենք, որ այսօր բուն թեման՝ այն է՝ նիկոլի ժամ առաջ հեռացումը թողած՝ վերը նշված թեմաների քննարկմանը տրվենք։ Մանավանդ, արդեն ասվեց՝ պադոշից ավելի հաստակաշիի՝ «պլասկոժի» հետ գործ ունենք։ Մինչև վերջին շունչը գուցե աթոռից կառչի․․․
Գերխնդիրը Հայաստանը թրքահպատակներից և սրանց ստրկորեն ծառայողներից մաքրելն է և ազգովի լծվելը հայկական պետության վերակերտմանը։
Աղբյուր` Փաստինֆո