Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Ռոբերտ Խաչատրյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Ռոբերտ Խաչատրյանին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար նշանակելու մասին. տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Ռոբերտ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար»:

Ռոբերտ Խաչատրյանը մինչ այս զբաղեցնում էր բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարարի պաշտոնը։