Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Ֆրանսահայկական կազմակերպության կոչը

Արցախի անկախությունը սակարկությունների ենթակա չէ…

 «Սատար Արցախին» կազմակերպությունը հրապարակայնորեն իր խորը անհանգստությունն է հայտնում Հայաստանի Հանրապետության կառավարության վերջերս որդեգրած դիրքորոշման կապակցությամբ։

Կազմակերպությունը հիշեցնում է, որ Արցախի Հանրապետության անկախությունը բխում է նրա ժողովրդի՝ 1991 թ դեկտեմբեր 10-ի հանրաքվեով արտահայտած ինքնիշխան ընտրությունից՝ ԽՍՀՄ-ում գործող իրավական դրույթներին և միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան, որին հետևել է ԽՍՀՄ կազմից Ադրբեջանի դուրս գալուն: 

«Սատար Արցախին» կազմակերպությունը հիշեցնում է, որ  ոչ ոք իրավասու չէ  արտահայտվել այդ անկախության մասին, բացի Արցախի Հանրապետության բնակչությունից։

Քաջ գիտակցելով 2020 թ պատերազմի պարտությունը,  ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ աճող սպառնալիքից բխող խնդիրները՝ Սատար Արցախին կազմակերպությունը այդուհանդերձ համարում է, որ Արցախը ներառող Ադրբեջանի “միջազգային սահմանները” ճանաչելու մասին ցանկացած հայտարարություն՝ ոչ օրինական է: 

Կազմակերպությունը գտնում է, որ նման դիրքորոշումը հղի է ոչ միայն Ադրբեջանի կողմից Արցախի հայ բնակչության էթնիկ զտման հեռանկարով, այլև հետագա գոյության սպառնալիք է պարունակում հենց իր՝ Հայաստանի համար: 

Պետք է նշել, որ ոչ ներկա զինադադարի երաշխավոր Ռուսաստանը, ոչ Ֆրանսիան և ոչ էլ Միացյալ Նահանգները՝ երկրներ, որոնք համանախագահում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, նման պահանջ չի դնում Հայաստանի առջև, ուստի,  «Սատար Արցախին» կազմակերպությունը դատապարտում է նման անօգուտ և վտանգավոր զարգացումը, որը տարածաշրջանային հետագա անվտանգությունն ու կայունությունը զոհաբերում է հակամարտության առերևույթ խաբկանքային  կարգավորմանը,  որի իրական  պատճառներն են ադրբեջանական իշխանությունների ուլտրաազգայնականությունը, ռասիզմը և գաղութարար նկրտումները: 

«Սատար Արցախին» կազմակերպությունը կոչ է անում ծագումով հայ բոլոր ֆրանսիացիներին և Արցախի բոլոր բարեկամներին՝  իրենց ակտիվ գործունեությամբ սատար կանգնել  Արցախին՝  նպաստելով ազատ,  անկախ Արցախի գոյությանն ու հզորացմանը։

«Սատար Արցախին» կազմակերպության Վարչական Խորհուրդ20 ապրիլի, 2022թ․