Երեքշաբթի, 28 Հուլիս, 2026

Իրանի հետախուզության նախարարությունը հայտարարել է Մոսադի երեք գործակալի ձերբակալելու մասին

Իրանի հետախուզության նախարարությունը հայտարարել է Մոսադի երեք գործակալի ձերբակալելու մասին։ Նրանք ձերբակալվել են հարավարեւելյան Սիստան եւ Բելուջիստան նահանգում։

Նախարարության հաղորդագրության մեջ ասվում է, որ լրտեսները «մասնակցել են գաղտնի տեղեկատվության ու փաստաթղթերի տարածմանը»:

Եռյակը ձերբակալվել է դատարանի որոշմամբ, նրանց ազգությունը չի նշվում, հաղորդում է Press TV-ն։
News.am