Հինգշաբթի, Մայիսի 15, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արթուր Վանեցյանի վերաբերյալ ոչ հավաստի տեղեկությունը շրջանառել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի հետ փոխկապակցված կայքը, տարածել Ալեն Սիմոնյանի հետ փոխկապկացված ԶԼՄ-ները. fip.am

21/04/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Fip.am-ի հաղորդմամբ՝ Այսօր մի քանի լրատվամիջոցներում և համացանցում սկսեց ակտիվորեն տարածվել մի տեղեկություն, իբր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ասել է, թե «որ պահին ոտքը գետնին խփի, 200 հազար մարդ դուրս կգա փողոց»։ Այս վերնագրով տեղեկությունը տարածել են freenews.am, araratnews.am լրատվական կայքերը, armpublic.com, armenianews.net, medianews.site և այլ սունկ կայքեր։ 

Այս լուրը Ֆեյսբուքում տարածել են նաև մեծ լսարան ունեցող մի շարք օգտատերեր։ Տարածվող արտահայտության հիման վրա 1in.am լրատվական կայքը նույնիսկ «Արթուր Վանեցյանը «բարձրացրել» է ոտքը՝ Ռոբերտ Քոչարյանը սպասում է» վերտառությամբ հոդված է հրապարակել։ 

Արթուր Վանեցյանն արդեն մի քանի օր է, ինչ նստացույց է անում «Ազատության» հրապարակում։ Այսօր՝ ապրիլի 20-ին, ակցիայի ընթացքում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողն այս լուրի վերաբերյալ հարց ուղղեց Վանեցյանին․ «Պարոն Վանեցյան, երեկ դուք ասում էիք, որ, կարծեմ երեկ եք հայտարարել չէ՞, որ, որ պահին Ձեր ոտքը գետնին խփեք, 200 հազար մարդ է հավաքվելու։ Ինչու՞ է այդ պահն ուշանում և ի՞նչ նկատի ունեիք․․․»,- հարցնում է «Ազատության» լրագրողը։

Հարցին ի պատասխան՝ Վանեցյանը նշեց․ «Ես զարմանում եմ, որ «Ազատություն» ռադիոկայանը՝ այդքան պրոֆեսիոնալ լրատվամիջոց, ֆեյք նյութերը ցիտում ա և ասում ա, որ ես երեկ այդպիսի բան եմ ասել։ Ես նման հայտարարություն երբևիցե չեմ արել։ Այդ հայտարարության սկզբնաղբյուրը նիկոլական «պերֆեկտթիվիներն են» և հիմար խոսակցություններ են։ Ես նման հայտարարություն չեմ արել ու ես երբեք նման հարց չեմ քննարկել»։

Նշված տեղեկությունն ու Վանեցյանի պնդումն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ «լուրի» սկզբնաղբյուրը armenianews.net սունկ կայքն է։ Դեռևս ամիսներ առաջ infocom.am-ը հայտնաբերել էր, որ այս կայքի դոմենը գրանցված է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի անունով և ամենայն հավանականությամբ՝ հենց նրան էլ պատկանում է։ 

Բացի դրանից, այս կայքը հայտնի է կեղծ, մանիպուլյատիվ կամ ստուգման ոչ ենթակա տեղեկությունների սկզբնաղբյուր լինելով։ Ինչ վերաբերում է կոնկրետ այս հոդվածին, ապա այնտեղ, մասնավորապես, գրված է. «…Սակայն աստղայինը տարած Վանեցյանը կարծում էր, որ իր բարձր վարկանիշը պայմանավորված է միայն իր անձով: Անգամ իր մտերիմներից մի քանիսի մոտ մի քանի անգամ հայտարարել է, թե եթե պետք լինի, փողոցով իշխանափոխություն կանի»,- նշվում է հոդվածում, որտեղ, ի հավելումն սրա, իբր մեջբերվում է Վանեցյանի ուղիղ խոսքը․ ««Որ պահին պետք եղավ, ոտքս գետնին խփեցի, 200,000 մարդ դուրս կգա փողոց»,- ասել է Վանեցյանն իր մտերիմներին»:

Հոդվածն ընթերցելիս ակնհայտ է դառնում, որ կայքի մեջբերած արտահայտությունը Վանեցյանը չի արել լրագրողի հետ խոսելիս, հետևաբար նաև փաստ չէ, որ նման արտահայտություն Վանեցյանի կողմից առհասարակ եղել է։ Հոդվածը տարածել են իշխանության հետ կապերով հայտնի լրատվամիջոցները, որոնց թվում են araratnews.am և freenews.am կայքերը։ Ըստ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կենսագրության՝ araratnews.am լրատվամիջոցը հիմնադրել է հենց ինքը և 2013-2018 թթ․ եղել է կայքի գլխավոր խմբագիր, իսկ freenews.am կայքի գլխավոր խմբագիրն այս պահին էլ Սիմոնյանի կինն է՝ Մարիամ Մարգարյանը։ Վերջինս եղել է նաև araratnews.am-ի խմբագիրը։ 

Այսինքն՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի հետ փոխկապակցված կայքի հրապարակած ոչ հավաստի տեղեկությունը տարածում են Ալեն Սիմոնյանի հետ փոխկապակցված լրատվամիջոցները։ Սա առաջին դեպքը չէ․ նախկինում էլ են այս կայքերը տարածել նույն մեխանիզմով քարոզչական և ստուգման ոչ ենթակա տեղեկություններ։

Այսպիսով՝ համացանցում և լրատվամիջոցներում տարածվող տեղեկության սկզբնաղբյուրը կառավարող ուժի հետ փոխկապակցված սունկ կայքն է, որի հիման վրա էլ տեղեկությունը տարածվում է սոցցանցերում և որի հիման վրա «Ազատության» լրագրողը հարց ուղղեց Վանեցյանին, իսկ 1in.am-ը վերլուծական հոդված հրապարակեց։ 

Աղբյուր` Փաստինֆո

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ինչ փոխվեց երեք տարում. Փաշինյանի հակասական հայտարարությունները. «Ժողովուրդ»

Հաջորդ գրառումը

Այսօր՝ ժամը 20։00-ին, նահատակ տղաների ծնողները լինելու են Ազատության հրապարակում

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. «Ժողովուրդ»

14/05/2025
Նորություններ

Մահացել է «աշխարհի ամենաաղքատ նախագահը»

14/05/2025
Նորություններ

ՔՊ-ն պարտադիր թող էսօրվա իրենց «թուրք» համարողներին ուղղված հայհոյանքը դարձնի ՔՊ նախընտրական կարգախոս. Վլադիմիր Մարտիրոսյան

14/05/2025
Նորություններ

Ահա թե ինչպես են փորձում կարգավորել Հայաստան–Թուրքիա հարաբերությունները. դուք խայտառակություն և ամոթ եք. Էդմոն Մարուքյան

14/05/2025
Հաջորդ գրառումը

Այսօր՝ ժամը 20։00-ին, նահատակ տղաների ծնողները լինելու են Ազատության հրապարակում

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Մամուլի տեսություն

71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. «Ժողովուրդ»

14/05/2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած աղմկահարույց օրենքի համաձայն, որով առաջարկվում է 27 տարին լրացած...

ԿարդալDetails

Մահացել է «աշխարհի ամենաաղքատ նախագահը»

14/05/2025

ՔՊ-ն պարտադիր թող էսօրվա իրենց «թուրք» համարողներին ուղղված հայհոյանքը դարձնի ՔՊ նախընտրական կարգախոս. Վլադիմիր Մարտիրոսյան

14/05/2025

Ահա թե ինչպես են փորձում կարգավորել Հայաստան–Թուրքիա հարաբերությունները. դուք խայտառակություն և ամոթ եք. Էդմոն Մարուքյան

14/05/2025

Ռոբերտ Քոչարյանի դերը Արամ Սարգսյանի հղիության պատմության մեջ. Նաիրի Հոխիկյան

14/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական