Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Ստեղծեք քաղաքական ճգնաժամ, դա քաղաքական այբուբեն է, առանց ճգնաժամի մոբիլիզացիա չի լինում․ Վլադիմիր Մարտիրոսյանը՝ խորհրդարանական ընդդիմությանը

Փաշինյան քննադատելն ու մեկնաբանելը իմ արժանապատվությունից ցածր զբաղմունք է վաղուց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Մեկ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վլադիմիր Մարտիրոսյանը։

«Հորդորս նրանց, ով դեռ դրանով է զբաղվում որպես համակարգային ընդդիմություն

Մանդատները վայր դրեք

Ազգային ժողով կոչվող երևույթն ապալեգիտիմացրեք

Վերջ տվեք այստեղ ու այնտեղ դրոշ դնելուն: Ակցիաների ժամանակը բաց է թողնված, դա պետք էր անել մեկ տարի առաջ, որ այսօրվան չհասնեինք:

Ստեղծեք քաղաքական ճգնաժամ, դա քաղաքական այբուբեն է, առանց ճգնաժամի մոբիլիզացիա չի լինում:

Արտաքին կապերը կատեգորիկ սառեցրեք

Ձեր կուռատորների խորհուրդներն ու նավոդկեքն անջատեք

Քիչ հաշվեք , քիչ նայեք, թե ով ինչ կասի և ոնց կընկալի ձեզ

Կենտրոնացեք հստակ այսօրեական պրոտեստը գալարվող ձնագնդի վերածելու վրա: Այն լայնածավալ դառնալու բոլոր նախադրյալներն ունի:

Այդ պրոտեստն անտեր է,մեծ ծավալի ու հուսալքված:

Սահմանեք հստակ պահանջ ու օրակարգ , որը կտրականապես կտարբերվի իշխանության քաղաքական օրակարգից, ոչ թե ադապտանալով դրան մեկնաբանեք այն:

Նա գոռում է «խաղաղություն», դուք գոռացեք «հայրենիքի հաշվին երբեք»

Վերջ տվեք «արժանապատիվ խաղաղություն» թեզին, այն «խաղաղության դարաշրջան» թեզից ոչնչով չի տարբերվում:

Վերջապես ձեր քաղաքական լիդերներին հորդորեք ,թող ընտրություն անեն կամ շարունակում են ՀՀ Երկրորդ և Երրորդ պաշտոնաթող նախագահներ աշխատել կամ ստանձնում են ընդդիմադիր ակտիվ լիդերության գործառույթ:

Եթե այս ամենը չեք անելու, հայտարարեք , որ հայկական քաղաքականության և հայրենիքի փրկության մեջ ձախողվել եք և ազատեք դաշտը, այն դատարկ չի մնա:

P.S. Եթե հայրենիք ունենալու գինը պատերազմն է, ուրեմն պատերազմելու ենք: Եթե պատերազմից վախենալով ենք մեռնելու, գոնե պատերազմում մեռնենք»,- գրել է Մարտիրոսյանը: