Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Նիկոլն ԱԺ-ում ասում է. «եթե կանխեի պատերազմը, այսօր կլիներ նույն վիճակը».Լավ, ասենք թե հասարակ ժողովրդի մի մասին խաբեց, բա հասարակության մեծ մասի՞ն ինչպես է խաբելու.Զաքարյան

Նիկոլն ԱԺ-ում ասում է «եթե կանխեի պատերազմը, այսօր կլիներ նույն վիճակը»: Զարմանում եմ, թե իր պատգամավորներին ինչու՞ է այդ աստիճան տգետի տեղ դնում: Այս մասին ՀՀ ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Լավ, ասենք թե հասարակ ժողովրդի մի մասին խաբեց, բա հասարակության մեծ մասի՞ն ինչպես է խաբելու:

Առնվազն.
1. Շուշին, Հադրութը, Մարտունու, Մարտակերտի ու Ասկերանի գյուղերը, Քարվաճառը և Քաշաթաղի(լաչինչ) միջանցքի մեծ մասը, կմնար Արցախի վերահսկողության տակ: Այս մասին ասել է նույնիսկ Ալիևը` պատերազմից հետո:

2. Գորիս-Կապան 21 կիլոմետրանոց Հայաստանին պատկանող ճանապարհը չէիր տա թուրքին: (Դա՞ ով էր «բանակցել»):

3. Արցախը կունենար ինքնորոշման իրավունքի իրացման և անվտանգության միջազգային երաշխիքներ:

4. 5000-ից ավելի զոհեր չէինք ունենա:

5. Տնտեսության մեջ այս աստիճանի կորուստներ չէինք ունենա:

6. Հայաստանի սուվերեն տարածքը չէր օկուպացվի:

7. Հայաստանի ԶՈւ-ն լիարժեք մարտունակ կլիներ:
Այս ամենի համար պետք էր մի բան. Նիկոլը չլիներ կառավարության ղեկավար»,-գրել է նա: