Չորեքշաբթի, Մայիսի 14, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գույժ. ՌՈՄԵՆ ԿՈԶՄՈՅԱՆ

12/04/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կարճատեւ հիվանդությունից հետո, այսօր, ապրիլի 12-ի առավոտյան կյանքից հեռացավ ազգային-պետական եւ հասարակական գործիչ, գործընկերների շրջանակում բարձրորեն գնահատված եւ հարգված, սփյուռքահայությանը քաջածանոթ բարեկամ, մեր թերթի աջակից եւ հեղինակ Ռոմեն Կոզմոյի Կոզմոյանը։

Ռոմեն Կոզմոյանը ԱԱԾ պաշտոնաթող սպա էր, գնդապետ, այն բացառիկ անձնավորություններից, որոնք գիտեն իրենց գիտելիքները, դիրքն ու կապերը օգտագործել մարդկանց՝ հատկապես մտավորականներին օգնելու, մայր հայրենիքում ներդրում կատարելու ցանկություն ունեցողների գործը հեշտացնելու, ազգաշեն բոլոր նախաձեռնությունները քաջալերելու համար։

Այդ եւ այլ հատկանիշների շնորհիվ Ռոմեն Կոզմոյանը արդյունավետ աշխատանք է կատարել Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում թե՛ Վարդգես Համազասպյանի, թե՛ Կառլեն Դալլաքյանի նախագահության տարիներին եւ թե՛ Բեյրութի սովետական դեսպանատանը՝ Լիբանանի քաղաքացիական պատերազմի տարիներին եւ այնուհետեւ։ Նա պատկանում էր, Կ. Դալլաքյանի բնորոշմամբ, հայ կոմունիստների խմբին, ի տարբերություն կոմունիստ հայերի…

Օժտված էր բազմափորձ իր կյանքի տարբեր պահերը իմաստավորելու, հանդիպած մարդկանց նկարագիրն ու գործունեությունը նուրբ եւ բարեհոգի հումորով ներկայացնելու անուրանալի տաղանդով։

Ռոմեն Կոզմոյանը իրեն ճանաչողների մտքում եւ հոգում կմնա որպես բանիմաց, սրտացավ, օգնելու միշտ պատրաստ անձնավորություն, մնայուն բարեկամ եւ հավատարիմ ընկեր։

Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի։

* * *

«Ազգ»ի խմբագրությունը վշտակցում եւ երկնառաք մխիթարություն է մաղթում որդուն՝ Դավիթին, դստերը՝ Մելանյային, քրոջը՝ Արմանուշին, եղբորը՝ Վահագնին ու մյուս բոլոր հարազատներին եւ ընկերներին։

* * *

Հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա վաղը՝ ապրիլի 13-ին, ժամը 18։00-20։00-ին, Ջրվեժի «Անդորր» սգո սրահում (բենզալցակայանի մոտ)։

Հուղարկավորությունը՝ ապրիլի 14-ին, ժամը 13։00-ին, նույն վայրից։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախի մնացորդը դեռևս այդ գարշարարածների կոկորդին է կանգնած

Հաջորդ գրառումը

Փաշինյանը ներկայացրել է Արտակարգ իրավիճակների նոր նախարարին

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. «Ժողովուրդ»

14/05/2025
Նորություններ

Մահացել է «աշխարհի ամենաաղքատ նախագահը»

14/05/2025
Նորություններ

ՔՊ-ն պարտադիր թող էսօրվա իրենց «թուրք» համարողներին ուղղված հայհոյանքը դարձնի ՔՊ նախընտրական կարգախոս. Վլադիմիր Մարտիրոսյան

14/05/2025
Նորություններ

Ահա թե ինչպես են փորձում կարգավորել Հայաստան–Թուրքիա հարաբերությունները. դուք խայտառակություն և ամոթ եք. Էդմոն Մարուքյան

14/05/2025
Հաջորդ գրառումը

Փաշինյանը ներկայացրել է Արտակարգ իրավիճակների նոր նախարարին

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Մամուլի տեսություն

71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. «Ժողովուրդ»

14/05/2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած աղմկահարույց օրենքի համաձայն, որով առաջարկվում է 27 տարին լրացած...

ԿարդալDetails

Մահացել է «աշխարհի ամենաաղքատ նախագահը»

14/05/2025

ՔՊ-ն պարտադիր թող էսօրվա իրենց «թուրք» համարողներին ուղղված հայհոյանքը դարձնի ՔՊ նախընտրական կարգախոս. Վլադիմիր Մարտիրոսյան

14/05/2025

Ահա թե ինչպես են փորձում կարգավորել Հայաստան–Թուրքիա հարաբերությունները. դուք խայտառակություն և ամոթ եք. Էդմոն Մարուքյան

14/05/2025

Ռոբերտ Քոչարյանի դերը Արամ Սարգսյանի հղիության պատմության մեջ. Նաիրի Հոխիկյան

14/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական