Բրիտանական «Reuters» լրատվական գործակալության կողմից 14 ընկերության մասնակցությամբ կատարված հետազոտության արդյունքներով՝ այս տարվա երկրորդ կիսամյակում Թուրքիայի համար միջինը 11,8 տոկոս, իսկ 2020թ․ ընդհանուր առմամբ միջինը 1․9 տոկոս տնտեսական անկում է սպասվում։
Կանխատեսումների համաձայն կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամի հետևանքով Թուրքիայի համար տարվա երկրորդ կիսամյակում կանխատեսվում է 7․1-13․1 տոկոս տնտեսության անկման ցուցանիշ։
Նշվում է, որ Թուրքիայի տնտեսությունը 2020թ․ առաջին կիսամյակում 4․5 տոկոսով աճ է գրանցել։
Այս կանխատեսումները ցույց են տալիս, որ 2009 թվականից ի վեր տարեկան կտրվածքով Թուրքիայի տնտեսությունում առաջին անգամ է անկում սպասվում։
Ermenihaber.am