Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Սևանում ևս վեր խոյացավ Արցախի դրոշը

Արձագանքելով ապրիլի 5-ին Ազատության հրապարակում հնչեցված «Պաշտպանելով Արցախը՝ պաշպանենք Հայաստանը» կարգախոսին և հանրապետության քաղաքներում Արցախի դրոշի տեղադրման վերաբերյալ կոչին՝ այսօր Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի բնակիչները բարձրացրել են Արցախի Հանրապետության դրոշը։

Համազգային Դիմադրության շարժման շրջանակներում նախաձեռնված միջոցառմանը մասնակցել են Գեղարքունիքի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Արտակ Վարդանյանը և բազմաթիվ սևանցիներ։