News.am-ը գրում է.
Ֆրանսիայի հրապարակում, որտեղ «Արցախը Հայաստան է. Մեկ պետություն՝ Մեկ դրոշ» խորագրով ապրիլի 5-ին կայացած հանրահավաքի ընթացքում ընդդիմադիր ուժերը Ֆրանսիայի հրապարակում Արցախի դրոշն էին տեղադրել, իրավիճակը լարվել է։
Քաղաքացիներից մեկը թույլ չտվեց «Սասնա Ծռեր համահայկական» շարժման անդամներին՝ մոտենալ Արցախի դրոշին։
«Արունդ կթափեմ, դրոշի մոտ ոչ մեկիդ չտենամ»,- ասաց քաղաքացին։
Նշենք նաեւ, որ այս պահին Ֆրանսիայի հրապարակում մեծ թվով կարմիր բերետավորներ կան։
Հիշեցնենք, որ «Սասնա Ծռեր համահայկական» շարժման անդամները երեկ՝ վաղ առավոտյան տեղադրված դրոշը ներկել էին։ Ըստ շարժման հաղորդագրության՝ նրանք այդպիսով հեռացրել են Արցախը Մայր Հայրենիքից բաժանող սպիտակ հատվածը։ Դրան ի պատասխան ընդդիմադիրները ակցիա էին իրականացրել եւ նոր դրոշ տեղադրել Ֆրանսիայի հրապարակում։
Արցախի պետական դրոշը ներկելու բովանդակությամբ տեսանյութը Դատախազությունն արձանագրել է։ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ այն ուղարկվել է ոստիկանություն՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու։