Խորհրդարանական ընդդիմության պայքարը հանուն Արցախի և Հայաստանի այսօր շարունակվեց Արարատի մարզի Արտաշատ քաղաքում։ Ակցիայի մասնակիցներն՝ ի դեմս ՀՅԴ երիտթևի ներկայացուցիչների, Արտաշատի կենտրոնում տեղադրեցին Արցախի դրոշը։ Այս մասին ասված է «Հայաստան» դաշինքի տարածած հաղորդագրության մեջ:
«Մասնակիցները կոչ արեցին միանալ Համազգային դիմադրության շարժմանը՝ վանկարկելով․ «Հայաստան, ոտքի՛ հանուն Արցախի»։ Ակցիային մասնակցել է նաև «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Առաջիկայում Համազգային դիմադրության շարժման մասնակիցները շարունակելու են տեղադրել Արցախի դրոշը հանրապետության տարբեր մարզերի քաղաքներում»,- ասված է հաղորդագրության մեջ։