Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Արտաշատի հրապարակում քաղաքացիները տեղադրում են Արցախի դրոշը

Հենց հիմա Արտաշատ քաղաքի հրապարակում արժանապատիվ քաղաքացիները, արձագանքելով երեկվա հանրահավաքի կոչին, տեղադրում են Արցախի Հանրապետության դրոշը։ Այս մասին գրել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

«Վստահ եմ՝ առաջիկա օրերին Արցախի դրոշը կբարձրանա Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքներում»,- գրել է Սաղաթելյանը՝ հրապարակելով լուսանկար դրոշի տեղադրումից: