Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Աղվան Վարդանյանը քպականներին հրավիրել է հանրահավաքի

 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին ու կառավարության անդամներին հրավիրել է այսօրվա հանրահավաքին։

«Հարգելի գործընկերներ, հարգելի լրագրողներ, առաջարկում եմ, հորդորում եմ այսօր՝ ժամը 18։30-ին, Ազատության հրապարակում  մասնակցել հանրահավաքին»,-նշեց Վարդանյանը։

Նա ասաց, թե հանրահավաքի օրակարգը վերաբերում է յուրաքանչյուրին։

«Ձեզ կսպասեմ այնտեղ, կուզե՞ք կոնկրետ տեղ պայմանավորենք, որ չկորցնենք իրար»,-ասել էնա։