Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Կհանդիպենք այսօր` ժամը 18։30-ին, Ազատության հրապարակում. Սեյրան Օհանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Սիրելի՛ հայրենակիցներ, բարեկամներ

մարտական, ծառայակից, գաղափարակից ընկերներ

Ինչպես պայմանավորվել ենք,

կհանդիպենք այսօր` ժամը 18։30, Ազատության հրապարակում` ցույց տալու, որ հայ ազգը չի համակերպվել իրեն պարտադրված անընդունելի զիջումների հետ և Արցախը, Հայաստանը պաշտպանելու, իր նախնիների բնօրրանում ապրելու, արարելու կամք, վճռականություն, խիզախություն ունի»։