Ամերիկացիները մտել են պետական գաղտնիք պարունակող ռազմական պահեստ․ Ինչո՞ւ այդ մասին չի խոսում Շանթ Հարությունյանը․ Հայկ Եսայան

«Կարա՞ք բացատրեք, թե խի Ցեղակրոն ազգայնական կուսակցության հիմնադիր Շանթ Հարությունյանը չի խոսում էն մասին,որ ամերիկացիները մտել են պետական գաղտնիք պարունակող ռազմական պահեստ ու ստուգել թե ՍՈւ-երը տեղում են, թե ոչ: Խի՞ մեր ազգայնական,անկախական գաղափարներով ապրող մարդը էս քայլը չի ներկայացնում,որպես սուվերենիտետի իսպառ բացակայություն ի շահ արևմուտքի», գրում է հանրային գործիչ Հայկ Եսայանը:
«Խի՞ Արա Պապյանենք և իրենց ընկերները չեն խոսում էն մասին, որ ԱՄՆ դեսպանը Հայաստանում կարողանում ա մտնել պետական բոլոր հիմնարկները երբ ու ոնց ուզի և տալ էն հրահանգները ,որը ճորտատերը կտար ծառային:
Խի՞ ա էս մարդկանց մոտ անկախական գաղափարները միայն գործում, երբ խոսքը գնում ա հայ- ռուսական եղբայրական բարեկամության և ըստ այդմ Հայաստան-Ռուսաստան ռազմավարական դաշնակցության մասին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Եսայանը:
