ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով Բելառուսում գործողությունների համար ուժայինների ռեզերվի քանակի և կազմի մասին հարցին, սահմանափակվել է այն հայտարարությամբ, որ թիվը բավական ողջամիտ է: Ըստ ՏԱՍՍ-ի, Պեսկովը չի ասել նաև, թե ո՞ր ուժային կառույցների աշխատակիցներն են ընդգրկվել այդ ռեզերվի մեջ:
«Այդ ուժերը ծայրահեղ անհրաժեշտության դեպքում կկարողանան կանխել ծայրահեղական գործողությունները հանրապետությունում», ասել է Կրեմլի ներկայացուցիչը: Այնուամենայնիվ, ըստ Պեսկովի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս ունի, որ իրավիճակը Բելառուսում կլուծվի խաղաղ ճանապարհով։