Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գրողների տանը

01/04/2022
- 01 Ապրիլի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

2022 թվականի մարտի 21-ին Հայաստանի Գրողների Միությունում տեղի ունեցավ Եղիշե Չարենցի ծննդյան 125 ամյակին եւ պոեզիայի միջազգային օրվան նվիրված միջոցառում: Ներկա էր Երեւանի կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը, Ե. Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը, մեծ պոետի թոռնուհի Գոհար Չարենցը, ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, բանաստեղծներ, գրողներ, մշակութային գործիչներ:

Միջոցառումն ամբողջությամբ բանաստեղծական էր, եւ ներկաներն էլ միմյանց լրացնելով խոսեցին հայ պոեզիայից, Չարեցնի ահռելի ներգործությունից, իսկ հյուրերը՝ տարբեր ազգությունների ներկայացուցիչներ, ասմունքեցին բանաստեղծի հայտնի գործերից թարգմանություններ: Միջոցառմանը ներկա էին դիվանագիտական հաստատությունների եւ ազգային փոքրամասնությունների, մշակութային կենտրոնների ներկայացուցիչները, ովքեր ընթերցեցին Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության տողերը տարբեր լեզուներով եւ իրենց տպավորություններով կիսեցին հանդիսատեսի հետ:

Ելույթ ունեցան Հայաստանում Սերբիայի Պատվավոր հյուպատոս Բաբկեն Սիմոնյանը, Երեւանում «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի ներկայացուցիչ Արամ Գյուրջյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան կրթական եւ համալսարանական համագործակցության կցորդ, համագործակցության եւ մշակութային կապերի ծառայության ներկայացուցիչ Սելին Գուերինը, Չինաստանի Շանդուն նահանգի, Բինձհոու համալսարանի գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,  հարավկովկասյան հետազոտական կենտրոնի տնօրեն Չի Փեյչենգը, Հայաստանի Հունական համայնքի միության նախագահ Մարիա Լազարեւան, Հայաստանի Հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանը, Հայաստանի Քրդական համայնքի ներկայացուցիչ Սայրան Խուբոյանը, Վրացական մշակույթի դեսպան, բանաստեղծ-թարգմանչուհի, Հայաստանում «Իվերիա» վրացական համայնքի փոխնախագահ, Վրաստանի գրողների միության անդամ Նինո Սպանդերաշվիլին եւ «ՀԻԿԱՐԻ» հայ-ճապոնական գիտական, կրթական մշակութային կենտրոնի  ներկայացուցիչ Արփինե Խաչատրյանը:

Այսօրինակ միջոցառումներն ավելի քան պետք են հիմա, որպեսզի հայը՝ հնագույն ազգերից մեկը, պոեզիայի իր լավագույն ստեղծագործություններով կարողանա շփվել մնացյալ աշխարհի հետ:

ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ

Նախորդ գրառումը

Փաշինյանը Պուտինից ակնկալել է, որ ռուս խաղաղապահներն իրենց պատասխանատվության գոտուց դուրս կբերեն ադրբեջանցիներին

Հաջորդ գրառումը

Մկրտիչ Մարկոսյանի ժողովածուն ֆրանսերեն

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
Ազգային

Ֆրեզնոյում տեղի ունեցավ Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը

21/07/2026
Կինո-Թատրոն

Հայ և ֆրանսիացի ուսանողների համար ԵԹԿՊԻ-ում կգործեն առաջին համատեղ ստեղծագործական արվեստանոցները

14/07/2026
Երաժշտություն

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026
Հաջորդ գրառումը

Մկրտիչ Մարկոսյանի ժողովածուն ֆրանսերեն

Լրահոս

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026

ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է....

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026

Նախօրեին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել, հայտնում է ArmLur.am-ը։ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում...

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի...

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի հերձման ակտը Երևանի քաղաքապետարանը չի...

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային փառատոնն ավարտված է, մրցանակները հանձնված, երեւանյան հերթական միջազգային կինոտոնը` կայացած:Այս ընթացքում փառատոնի մասին տեղեկատվության պակաս չկար:...

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

22/07/2026

Գերմանիայի կանցլեր Մերցի Բեռլինյան գործարքն Ալիևի հետ և դրան անմիջականորեն հաջորդած զանգը Փաշինյանին հաստատում են, որ Եվրոպայի համար ներկա փուլում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական